Նախագծեր

Պատմության դասը «Պատմության թանգարանում»

Մխիթար Սեբաստացու օրերի շրջանակում Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներն ուսումնասիրում են Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի պատմությունը` սկսած վաղնջական ժամանակներից: Սովորողները ծանոթացել են նաև նախնադարյան շրջանին և որպես արդյունք նախատեսվում է այցելություն Հայաստանի պատմության թանգարան` կենդանի տեսնելու հնագիտական, և ազգագրական բացառիկ նմուշներ, և պատկերացնելու Հայաստանի պատմությունն ու մշակույթը հին քարե դարից մինչև մեր օրեր:

Օգնական` Շուշան Ավագյան

Վայրը` Պատմության թանգարան

Նպատակը`

Ճանաչողական, հետազոտական, ուսուցողական դաս-շրջայց թանգարանում

Մասնակիցներ`

Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ

Ընթացքը`

  • Նախապատրաստական աշխատանք
  • Քարտեզային աշխատանք
  • Համապատասխան տեղեկությունների հավաքում, յուրացում
  • Այցելություն թանգարան, ուսումնական արտագնա պարապմունք
  • Ծանոթություն թանգարանի նմուշներին

Արդյունքը`

Ֆոտոշարքեր, տեսանյութեր, աշխատանք բլոգում

Նախապատրաստական աշխատանք

Leave a comment