Իմ մասին

Ես` Դիանա Նազարյանս, ծնվել եմ 1995թ-ի հունվարի 17-ին Երևանում: 2012թ-ին ավարտել եմ Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցը, նույն թվականին ընդունվել ԵՊՀ արևելագիտական ֆակուլտետի իրանագիտության բաժին և 2016 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ այն: Այնուհետև շարունակել եմ ուսումս նույն բաժնի մագիստրատուրայում:

Ուսումնական պրակտիկան անցել եմ 2016 թ. Իրանում՝ Ալամե Թաբաթաբայիի անվան համալսարանում: Աշխատել եմ Top-news.am լրատվական կայքում որպես պարսկերենի թարգմանիչ: Մասնակցել եմ Իրանի դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումներին՝ իրականացնելով կազմակերպչական աշխատանքներ: Գերազանց տիրապետում եմ պարսկերենին, միջին մակարդակով` նաև անգլերենին և ռուսերենին:

Մասնակցել եմ թարֆիքինգի դեմ պայքարի դասընթացներին՝ ստանալով համապատասխան որակավորում եւ դիպլոմ:

 

Advertisements