Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում

Հունվարյան ճամբարը սկսեցինք դեպի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ճամփորդությամբ։ Տարածաշրջանային լեզուների ջոկատը մարզական ստուգատեսի և մասնագիտական կողմնորոշման բաղադրիչով ընտրեց ճամփորդության այս ուղղությունը։ Այցելությունը խիստ հագեցած էր։ Սովորողները նախ հնարավորություն ունեցան ծանոթանալ համալսարանում ուսուցանվող մասնագիտություններին, որը հետագայում պարտադիր ապահովում է աշխատանքով։ Մանրամասն ներկայացվեց ընդունելության և աշխատանքային պայամանագրի կնքման կարքը, հնարավորությունները, առավելությունները։ Սովորողները եղան կրակային ամբիոնում, կրակեցին։

Համալսարանի գրեթե բոլոր վայերում շրջեցինք, այցելեցինք թանգարան, որտեղ մանրամասն ներկայացված էր հայոց պատմությունը, եղանք զինվորների հանգստյան վայրում, ճաշարանում, ժամանցի վայրում։

Ավելի մանրամասն ներկայացնում են սովորողները․

Leave a comment