2019-2020 ուսումնական նախագծեր, Հասարակագիտություն 10, Հասարակագիտություն 8, Uncategorized

Հասարակագիտության ծրագիր

Հասարակագիտություն բառի կազմությունը ներառում է «հասարակություն» և «գիտություն» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին: Հասարակագիտական են համարվում այն գիտակարգերն ու հարացույցերը, որոնց ուսումնասիրության օբյեկտը հասարակությունն է: Երբեմն սոցիոլոգիան նույնացնում են հասարակագիտության հետ, սակայն վերջինս ներառում է մի շարք գիտություններ, որոնք ևս ուսումնասիրում են հասարակական երևույթներն ու գործընթացները: Սակայն հասարակությունը, հանդիսանալով մարդկանց ամբողջություն, ենթադրում է, որ հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր: Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ: Continue reading “Հասարակագիտության ծրագիր”

Advertisements
2019-2020 ուսումնական նախագծեր, Uncategorized

2019-2020 ուսումնական նախագծեր

Երկարաժամկետ նախագծեր

Տարածաշրջանային քաղաքականություն
Արևելքն իմ աչքերով
Իրանական տոներ
Իրանական ուրախ խոհանոց
Կարդում ենք Շահնամե

Մուտքի ճամբար, Uncategorized

«Մուտքի ճամբար», միջմշակութային հաղորդակցության ջոկատ

Հունիսի 25-ին, «Մուտք» ստեղծագործական ճամբարի երկրորդ օրը սկսեցինք բլոգուսուցմամբ: Անհատական բլոգները բացելուց հետո աշխատանքը շարունակվեց նախասիրությունների ջոկատներում: Օտար լեզվի դասավանդողները ճամբարականների հետ բաժանվեցին խմբերի,  ուսումնասիրեցին պարզագույն բառեր և արտահայտություններ: Ահա թե արդյունքում ինչ ստացվեց:

Նախագծեր, Uncategorized

Վարդավառ-եռօրյա ճամբար Սևանի “Ժայռ”-ում

Եռօրյա ճամբար Սևանում. հուլիսի 27, 28, 29

Մեկնումը` հուլիսի 27-ին` ժամը 9.00-ին Ս. Երրորդություն եկեղեցու մոտից

Վերադարձը` հուլիսի 29-ին` ժամը 18.00

Համագործակցային նախագիծ

Լուսինե Բուշ, Հայարփի Անանյան,

Ժամկետները՝ հուլիսի 27-29

Նպատակը՝

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։ Նախագծի նպատակն է բուն ծեսի իրականացում ճամբարի մասնակիցների հետ, որը կուղեկցվի ծիսական երգերով, խաղերով, պարերով, ծիսական ատրիբուտների պատրաստումով:

Երթուղին

  • Գնում ենք՝ Երևան – Արզնիի կամուրջ – Նոր Գեղի – Արգել – Քարաշամբ – Բջնի – Սոլակ – Քաղսի – Հրազդան – Զովաբեր – Դդմաշեն – Ծաղկունք – Սևան – «Ժայռ»
  • Վերադառնում ենք՝ «Ժայռ» – Ծովագյուղ – ք․ Սևան – Հրազդան – Չարենցավան – Աբովյան – Ավան – Երևան

Նախապատրաստական փուլ

Վարդավառյան երգերի ունկնդրում և ուսուցանում, ծիսական ատրիբուտների անհրաժեշտ նյութերի ձեռք բերում, էլեկտրոնային նյութերի ներբեռնում, կազմակերպչական այլ հարցեր:

Մասնակիցներ՝ ավագ և միջին դպրոցի սովորողներ

  1. Ալլա Բարսեղյան
  2. Ալինա Ալավերդյան
  3. Անի Գասպարյան
  4. Էմմա Բաղիրյան
  5. Դավիթ Հարությունյան
  6. Նիկա Պողոսյան
  7. Համբարձում Մանջոյան
  8. Աննա Մանուչարյան
  9. Աշոտ Աղաջանյան
  10. Գրիգոր Մնացականյան
  11. Արտյոմ Խաչատրյան
  12. Հայկ Թելունց

Մեկնումը՝ հուլիսի 27-ին առավոտյան ժամը 09։00, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը՝ հուլիսի 29-ին, մինչև ժամը 17։00

Ծրագիր.

Հուլիսի 27

  • 11։00-13։00-ժամանում, տեղավորում, նախաճաշ
  • 13։00-14։00-լող, հանգիստ
  • 14։00-15։00-տարածքի խնամք, մաքրում, խարույկի համար կոների, ճյուղերի հավաքում
  • 15։00-16։00-ճաշ
  • 16։00-18։00-մարզական խաղեր, լող
  • 18։00-19։00-նախապատրաստում Վարդավառի ծեսին՝ երգերի, պարերի ուսուցում
  • 19։00-20։00-լողափնյա խաղեր՝ ֆուտբոլ, վոլեյբոլ
  • 20։00-20։30-ընթրիք
  • 20։30-22։00-խարույկի նախապատրաստում, խարույկ, երգեր, պարեր, տրամաբանական խաղեր
  • 22։00-23։00-տարածքի մաքրում, բարեկարգում, քուն

Հուլիսի 28-Վարդավառի ծես

  • 9։00-10։00-վերկաց, նախավարժանք
  • 10։00-11։00-նախաճաշ
  • 11։00-14։00-Վարդավառի ծեսի նախապատրաստում՝ տիկնիկների, խնդումի պատրաստում, լող
  • 14։00-15։00-ճաշ
  • 15։00-18։00-Վարդավառի ծեսի իրականացում
  • 18։00-20։00-մարզական խաղեր, հանգիստ
  • 20։00-20։30-ընթրիք
  • 20։30-22։00-խարույկի մեջ խնձորի խորովում,
  • 22։00-23։00-տարածքի մաքրում, բարեկարգում, քուն

Հուլիսի 29

  • 9։00-10։00-վերկաց, նախավարժանք
  • 10։00-11։00-նախաճաշ
  • 11։00-12։00-լող
  • 12։00-13։00-ռազմամարզական խաղեր
  • 13։00-14։00-ճաշ
  • 14։00-16։00-լող, իրերի հավաքում, վերադարձ

Ճամբարի արժեքը՝ 6.000 դրամ-3.000 դրամ՝ սնունդ և 3.000 դրամ՝ տրանսպորտ

Ճամբարի առաջին օր՝ երգերի, պարերի, խաղերի, ծիսակատարության վերհիշում, Պուպլատիկին տիկնիկի պատրաստում, որը Վարդավառի կարևոր դեմքերից էր։ Երկրորդ օր՝ Բուն Վարդավառ՝ առավոտյան տոնի կարևոր բաղադրիչների պատրաստում՝ Խնդումի պատրաստում, խարույկի համար փայտի պատրաստում, որի վրա խորովում էին խնձոր։ Վարդավառի երջանկաբեր պտուղը խնձորն է և այդ օրը տեղի էր ունենում նաև խնձորօրհնեք։

Երրորդ օր՝ Վարդավառյան խնջույքի շարունակություն և վերադարձի պատրաստություն։

Հուլիսի 27, 28-ին մեր հյուրը կլինի Ռուդիկ Հարոյանի անվ․ “Մասունք” ավանդական երգի-պարի համույթը, որոնց հետ մեր ավանդական Վարդավառն ավելի տոնական ու գունեղ կանցնի։

2018-2019 ուսումնական նախագծեր, Uncategorized

2019-2020 ուսումնական նախագծեր

2019-2020 ուսումնական տարի

Համագործակցային նախագծեր

Տարածաշրջանային Տրնդեզ
Կարդում ենք դասական արձակ
Նովռուզ
Հասարակագիտական ստուգատես. իրանական մշակույթ
Ճամփորդություն դեպի Իրան

Երկարաժամկետ նախագծեր

Կարդում ենք պարսկական էպոս Շահնամեն
Տարածաշրջանային քաղաքականություն
Արևելքն իմ աչքերով
Իրանական տոներ
Պոեզիան առօրյա խոսքում

Ուսումնական ճամփորդություններ

Ճամփորդություն Կապույտ մզկիթ
Կոնդը հին Երևանի մասին

Կրթական փոխանակումներ

Հայ-իրանական բարեկամության մթնոլորտ կրթահամալիրում

 

2018-2019 ուսումնական նախագծեր, Uncategorized

2018-2019 ուսումնական նախագծեր

Ընտրությամբ գործունեություն