2019-2020 ուսումնական նախագծեր, Հասարակագիտություն 10, Հասարակագիտություն 8, Uncategorized

Հասարակագիտության ծրագիր

Հասարակագիտություն բառի կազմությունը ներառում է «հասարակություն» և «գիտություն» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին: Հասարակագիտական են համարվում այն գիտակարգերն ու հարացույցերը, որոնց ուսումնասիրության օբյեկտը հասարակությունն է: Երբեմն սոցիոլոգիան նույնացնում են հասարակագիտության հետ, սակայն վերջինս ներառում է մի շարք գիտություններ, որոնք ևս ուսումնասիրում են հասարակական երևույթներն ու գործընթացները: Սակայն հասարակությունը, հանդիսանալով մարդկանց ամբողջություն, ենթադրում է, որ հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր: Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ: Continue reading “Հասարակագիտության ծրագիր”

Advertisements
Հասարակագիտություն 10

Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն, հետևանքները

2017թ հունիսի 17-ին Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին կանցկացվի այդ տարածքի Իրաքից բաժանվելու վերաբերյալ հանրաքվե: Իրաքի Քրդիստանի անկախացման հարցով հանրաքվեի մասնակիցների 3․4 մլն ձայների հաշվարկի նախնական տվյալներով, անկախության օգտին է քվեարկել ընտրողների 91․83 տոկոսը: հանրաքվեին մասնակցել է քաղաքացիների շուրջ 72,16 տոկոսը, ինչը կազմում է մոտ 3,4 մլն ընտրող: Շատ բարձր ցուցանիշ՝ 90 տոկոսից բարձր, գրանցվել է Քիրքուկ նահանգի քրդական շրջաններում, նաեւ՝ Սինջար եզդիական շրջանում ու Նայնավա նահանգի քրիստոնեական շրջաններում։ Անկախացման օգտին ամենացածր աջակցությունն են ցուցաբերել՝ մոտ 51 տոկոս, Սուլեյմանիա քաղաքում։ Continue reading “Իրաքի Քուրդիստանի հանրաքվեն, հետևանքները”