Իմ մասին

Պատվոգիր՝ Իրանի մշակույթի կենտրոնի կողմից

28908006_1631918283553425_957291129_n

Այսօր Իրանի մշակույթի կենտրոնի կողմից ստացա պատվոգիր՝ պարսկերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացին մասնակցություն և ակտիվություն ցուցաբերելու համար: Շատ շնորհակալ եմ պարոն Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիին՝ ժամանակ տրամադրելու, իսկ իրանցի ուսուցիչներին և հոգեբաններին՝ իրենց փորձով կիսվելու և դասավանդման նորագույն մեթոդներին ծանոթացնելու համար:

 

Իմ մասին

Փորձի փոխանակում թիվ 136 հիմնական դպրոցում

28907768_1626380170773903_623328560_n Այսօր այլ կրթօջախների հետ համատեղ կամուրջներ ստեղծելու շրջանակներում այցելեցի թիվ 136 հիմնական դպրոց և մասնակցեցի տիկին Վահանյանի վարած պարսկերենի դասին: Այցը շատ օգտակար էր, քանի որ ականատես եղա մանկավարժական տարատեսակ մեթոդների և հնարքների կիրառմանը:

Continue reading “Փորձի փոխանակում թիվ 136 հիմնական դպրոցում”

Իմ մասին, Իրանական մշակույթ

Յուրաքանչյուր երեխա իր գույնն ունի

28829190_1622648077813779_178838353_n

Փետրվարի 27-ից սկսվեց պարսկերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացը և տևեց 3 օր: Մենք հանդիպումներ ունեցանք իրանցի ուսուցիչների և հոգեբանների հետ, ովքեր կիսվեցին իրենց փորձով և մեզ ծանոթացրին դասավանդման նորագույն մեթոդներին: Նախ ուսուցչի համար կարևոր է լինել լավ հոգեբան. ծանոթ լինել բոլոր երեխաներին, նրանց հոգեվիճակին:

Continue reading “Յուրաքանչյուր երեխա իր գույնն ունի”