Նախագծեր, Պարսկերեն 10, Պարսկերեն 11, Պարսկերեն 7, Պարսկերեն 8, Պարսկերեն 9, Կրթական փոխանակումներ, Uncategorized

Եռօրյա հյուրընկալության ավարտ-ամփոփում

C7CF69FD-B424-4E46-8529-0391DE23B145

Ավարտվեց մեղրեցիների եռօրյա ճամփորդությամբ հյուրընկալությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ովքեր նոյեմբերի 14-17-ը մասնակցեցին, Հարիսայի ծեսին,  «Կարդում ենք իրանական պոեզիա-Շահնամե»  նախագծին և դրա  ամփոփիչ փուլին:

760FBD4C-3141-457C-9B52-D65F6F847C60

Խումբը, Կրթահամալիրում անցկացրած երեք օրերի ընթացքում, մասնակցեց մի շարք ծրագրային  նախագծերի. պարսկերենի ընտրությամբ գործունեության խմբի հետ միասին նրանց ծանոթացրինք կրթահամալիրի հետ՝ քայլքով Մայր դպրոցից սարալանջով դեպի Հյուսիսային դպրոց, եղանք քանդակի դպրոցում: Հյուրերը ծանոթացան նաև մեր ուսումնական նոր միջավայրին՝ կրթական օբյեկտի տանիքին և նկուղին:

4CDE4552-2203-4D9F-BF62-6A6C204A7DEB

B4560585-80E4-4ECA-BC49-7628CF2A6243

Կրթահամալիրը լավ ճանաչելու լավագույն միջոցներից է նրա կյանքով և առօրյայով ապրելը, ուստի մենք նրանց այդպիսի հնարավորություն ընձեռեցինք. նրանք մասնակցեցին պարերգերի ուսուցմանը, ունեցան մարզական պարապմունքներ:

267B6757-39DB-403C-BEF6-4053F6FA1768

2AC4C2EB-DDFA-41CA-9ADC-7C62A7174F39

Հյուրընկալության երկրորդ օրը Սուրբ Երրորդություն եկեղեցու ժամերգությունից հետո հյուրերը շրջեցին Մայր դպրոցում, ծանոթացան տարածքին, սպորտաձևերին, «Խաղողի և գինու» դպրոցում: Մեղրիում գործող պարսկերենի խմբի սովորողները եղան նաև բրուտանոցում, ջերմոց-լաբորատորիայում, այցելեցին նաև Ագարակ:

EF6FC253-76EC-4C19-8270-3337B5201652

Մեղրեցիները մասնակցեցին նաև Մեդիաուրբաթ-համերգին, իսկ դրանից հետո տեղի ունեցավ հանդիպում-զրույց կրթահամալիրի տնօրենի հետ, որի ընթացքում հյուրերն արտահայտեցին իրենց տպավորությունները և հետագա համագործակցության զարգացումները:

972E0C3B-934B-4F0C-87E2-C0BE7573ACF1

Հյուրընկալության երրորդ օրը մեր հյուրերը հնարավորություն ունեցան մասնակից դառնալ մեր կրթահամալիրի հերթական ավանդական ծեսերից մեկին՝ Հարիսայի ծեսին: Իսկ դրանից անմիջապես հետո պարսկերենի ընտրության խմբի հետ միասին այցելեցինք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ մասնակցելու «Պարսից պոեզիայի փառատոնի ամփոփմանը» և բարձր տրամադրությամբ ու հաճելի տպավորություններով ավարտեցին իրենց ճամփորդություն-հյուրընկալությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

 

Leave a comment