Հայ-իրանական բարեկամություն, Նախագծեր, Uncategorized

Զրույց-քննարկում իրանագետ Գառնիկ Գևորգյանի հետ

75298458_481022575839335_8514433705500999680_n

Նոյեմբերի 12-ին կրթահամալիրի հյուրն էր Երևանի պետական համալրասանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի դասախոս, գրականագետ Գառնիկ Գևորգյանը: Հանդիպմանը ներկա էին քաղաքագիտական ակումբի անդամները և պարսկերենը որպես երրորդ օտար լեզու ընտրած սովորողները:

Քննարկումը հիմնականում վերաբերում էր իրանագիտությանը: Գառնիկ Գևորգյանը սովորողներին մատչելի ձևով բացատրեց, թե ինչով են զբաղվում իրանագետները, ինչ են ուսումնասիրում և պատասխանեց ներկաների տարաբնույթ և բազմազան հարցերին, խոսեց իրանագետ լինելու առավելությունների մասին:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին: Իրանագետը մանրամասն ներկայացրեց Ադրբեջան պետության ստեղծման պատմությունը, Իրանի և Ադրբեջանի էթնիկ կազմերը, հայ-ադրբեջանական խնդիրները, և լուծման ուղիներ առաջարկեց արցախյան հիմնախնդրի հետ կապված:

Սովորողները կարողացան պատկերացում կազմել Իրանի պատմության, հարևան երկրների հետ հարաբերությունների, կրոնական խնդիրների մասին:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s