2019-2020 ուսումնական նախագծեր, Պարսկերեն 10, Պարսկերեն 7, Պարսկերեն 9, Uncategorized

Պարսկերեն. ծրագիր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դասավանդվող օտար լեզուներից է պարսկերենը, որը որոշակի դադարից հետո կրկին շարունակեց ուսուցանվել միջին և ավագ դպրոցներում 2018թ․ մարտի 1-ից որպես լրացուցիչ կրթություն։ Իսկ արդեն 2018 թ․-ի սեպտեմբերից կրթահամալիրի սովորողները կարող են ընտրել պարսկերենը որպես հանրակրթական լեզու։

Կրթահամալիրում պարսկերենի դասավանդման նպատակն է ծանոթացնել սովորողներին մեր հզոր հարևան պետության հետ, ծանոթանալ հայկական և պարսկական ընդհանրություններ ունեցող և իրար հետ կապող մշակութային արժեքներին, հաստատել կապեր իրանցի մեր գործընկերների, Երևանում Իրանի մշակույթի կենտրոնի հետ։ Առաջնային նպատակ է համարվում ամրապնդել և զարգացնել հայ-իրանական կապերը, փոխայցելությունների կատարումը։ Սովորողները շփման և լեզվի փորձառության հնարավորություն են ունենում։

2018 թ-ից առ այսօր իրականացվել և իրականացվում են բազում նախագծեր, որոնց միջոցով տարատարիք սովորողները և, ինչու ոչ, դասավանդողները բացահայտում են Իրանը, իրանական խոհանոցը, ճարտարապետությունը, գրականությունը։  Իրականացվող նախագծերին կարող են մասնակից դառնալ տարբեր առարկաների դասավանդողներ, իրականացնել համագործակցային նախագծեր և տարածել այն։ Իրականացվող նախագծերը լինում են տարբեր․ սովորողները կատարում են թարգմանություններ, ընթերցում իրանական գրականություն, կատարում համեմատություններ, իրականացնում ճամփորդություններ, պատրաստում իրանական ուտեստներ։ Կատարվում են թարգմանություններ՝ հայերենից պարսկերեն, պարսկերենից հայերեն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքի պարսկերեն էջը գործուն է, մշտապես թարմացվող:

Կրթահամալիրում պարսկերենի դասավանդման և իրականացվող նախագծերի նպատակն է ընդլայնել հարևան երկրի քաղաքացիների, բարեկամ ժողովուրդների հաղորդակցումը, փոխադարձաբար ավելի լավ ճանաչել ներկայիս Իրանը, բարքերը, յուրային դարձնել հայերենը և պարսկերենը, ծանոթանալ միմյանց մշակութային արժեքներին, յուրացնել միմյանց երգ ու պարը, կարդալ միմյանց գրականությունը:

Ուսումնական գործընթացում, ելնելով՝ թեմայից, դասի նպատակից, դասարանից, քննարկվող հիմնախնդրի ու սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից և այլ հանգամանքներից, կարող են ընտրվել ուսումնական գործունեության հետևյալ
տեսակները`
 ուսումնական նյութի բացատրում, լուսաբանում
 ինքնավերլուծություն, զրույցներ ու հարցազրույցներ
 աշխատանք սկզբնաղբյուրների հետ
 զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության
վերլուծություն
 հանդիպումներ
 հաշվետվությունների և գրավոր հաղորդումների պատրաստում
 աշխատանք գրադարանների հետ, այդ թվում` վիրտուալ բառարաններով
 անհատական ու խմբային, ինքնուրույն և համագործակցային
աշխատանքների կատարում
 անդրադարձ ուսումնական գործունեությանը
 նախագծերի իրականացում

ԱՌԱՐԿԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՒԿ

Ով եմ ես, որտեղ եմ ապրում, սովորում
Ծանոթանալ, ներկայանալ
Սա ինչ է, այն ինչ է, ինչպիսի տեսք ունի
Իմ ընտանիքը
Գնումներ կատարել: Հարց և պատասխան
Կողմնորոշում տեղանքում
Օրվա ռեժիմ, ժամ, շաբաթ, ամիս

«Պարսկերեն» առարկայի միավորային գնահատումն իրականացվում է հետևյալ
հիմնական տեսակներով.
 բանավոր հարցում,
 գործնական աշխատանք,
 նախագծերին ակտիվ մասնակցություն
 կատարած աշխատանքի ներկայացում բլոգում, կայքում:

Սովորողին անհրաժեշտ գործիքներանհատական համակարգիչ (նոթբուք, նեթբուք
կամ այլ տեսակի)՝ միացված համացանցին, համակարգչում առկա անհրաժեշտ
ուսումնական ծրագրերի և էլեկտրոնային դասագրքերի, բառարանների ու օժանդակ գրականության փաթեթ: Համապատասխան երաշխավորված կայքեր:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s