Հաշվետվություն, Ճամփորդություններ, Նախագծեր, Uncategorized

Վարդավառը Ժայռում

67284375_479241415975005_2028406500057153536_nՀուլիսի 27-29-ին սեբաստացի սովորողների և վերջիններիս մի քանի ընկերների ուղեկցությամբ այցելեցինք Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճ՝ Սևանա լիճ: Առիթը բաց չթողեցինք կտրվել առօրյա հոգսերից և երևանյան տապից ու եռօրյա հանգիստը վայելել կապուտաչյա լճի հարևանությամբ:

67612198_2545431545488380_8429267720951824384_n

67579722_2355227768084432_6810774089330851840_n

67731764_2590850164281430_611002399716278272_n

Մեր հիմնական նպատակը ավանդական հայկական Վարդավառի նշումն էր Սևանի Ժայռում: Վարդավառին մեզ միացան նաև Ռուդիկ Հարոյանի անվ․ “Մասունք” ավանդական երգի-պարի համույթի անդամները:

Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի խորհուրդը եղել է ջրի պաշտամունքը, երբ մեծարվել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող բնական տարերքները։ Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ: Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին․ տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Խաղողօրհնեքի տոնին։ Տարբեր գավառներում տարբեր ծիսական տիկնիկներ են պատրաստել և երգելով գովերգել:

67695173_390967908440581_6540027678932598784_n

Երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին շինում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջ, որոնց մեջ խորովվում էին ուտելի առաջին խնձորները։

Խաչաձև փայտը` Խնդումը պատրաստել են նշանված աղջիկները, պաշտպանել է տարեց կինը, բացառվել է տղամարդու մասնակցության որևէ ձև: Պատրաստությունր կատարվել է գաղտնի, կատարյալ լռության մեջ, այդ ընթացքում  տղամարդու հանդիպելը համարվել է  խիստ անցանկալի, ավելին` հանդիպելու դեպքում աղջիկները սկսած գործը քանդում էին ու լուռ  վերսկսում սկզբից: Կար համոզմունք, որ տղամարդկանց ներկայությունը, առավել ևս Խնդումին հպումը ոչնչացնում է գուշակության ուժը:

67653446_2657396667626364_8549029293408124928_n

Արդեն պատրաստի Խնդումի շուրջը հավաքվում էին մարդիկ և կանայք,  այդ ժամանակ ամանի մեջ տնկած և վարդերով, վարունգներով ու խնձորներով զարդարած փայտը վերև էին բարձրացնում և  երգում: Այս ժամանակ երիտասարդներից ճարպիկը գավազանով խփում էր Խնդումին և վայր գլորում, իսկույն բոլորր վրա էին վազում և խլխլում  ծաղիկներն ու մրգերը: Սրան հետևում էին տարեց կնոջ «սարսափելի» անեծքները: Խնդումի պառավն ամառային արևադարձին մեռնող բուսականության ոգու, քայքայում ասլրող Հին տարվա մարմնավորողն է, իսկ նրա դեմ պայքարող երիտասարդները նոր կյանքի, նոր տարվա կրողները և այդ պայքարում անխուսափելիորեն պետք է հաղթեր նորը:

67344494_2411279572262633_8230629847198597120_n

Լինելով երիտասարդության սիրելի տոնը` Վարդավառը նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն էր: Այս տոնի ժամանակ կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանդրեքի, պսակի արարողությունները: Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում գործում էր խնձորների փոխանակությամբ կատարվող երիտասարդների նշանադրության սովորույթը:

Վարդավառը նշելուց բացի սովորողները Գոհար Դանիելյանի գլխավորությամբ առավոտյան զբաղվում էին մարմնամարզությամբ և հրաձգությամբ:

67507949_912362602478305_4647881417227763712_n

Հաճելի օրվա ավարտին անհնար է մեր ճամփորդությունը պատկերացնել առանց խարույկի, դրա շուրջ հանգստանալու, զրույցներ պատմելու, խաղեր կազմակերպելու և, իհարկե, առանց  ծխահամ եգիպտացորենի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s