Նախագծեր, Uncategorized

Վարդավառ-եռօրյա ճամբար Սևանի “Ժայռ”-ում

Եռօրյա ճամբար Սևանում. հուլիսի 27, 28, 29

Մեկնումը` հուլիսի 27-ին` ժամը 9.00-ին Ս. Երրորդություն եկեղեցու մոտից

Վերադարձը` հուլիսի 29-ին` ժամը 18.00

Համագործակցային նախագիծ

Լուսինե Բուշ, Հայարփի Անանյան,

Ժամկետները՝ հուլիսի 27-29

Նպատակը՝

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։ Նախագծի նպատակն է բուն ծեսի իրականացում ճամբարի մասնակիցների հետ, որը կուղեկցվի ծիսական երգերով, խաղերով, պարերով, ծիսական ատրիբուտների պատրաստումով:

Երթուղին

  • Գնում ենք՝ Երևան – Արզնիի կամուրջ – Նոր Գեղի – Արգել – Քարաշամբ – Բջնի – Սոլակ – Քաղսի – Հրազդան – Զովաբեր – Դդմաշեն – Ծաղկունք – Սևան – «Ժայռ»
  • Վերադառնում ենք՝ «Ժայռ» – Ծովագյուղ – ք․ Սևան – Հրազդան – Չարենցավան – Աբովյան – Ավան – Երևան

Նախապատրաստական փուլ

Վարդավառյան երգերի ունկնդրում և ուսուցանում, ծիսական ատրիբուտների անհրաժեշտ նյութերի ձեռք բերում, էլեկտրոնային նյութերի ներբեռնում, կազմակերպչական այլ հարցեր:

Մասնակիցներ՝ ավագ և միջին դպրոցի սովորողներ

  1. Ալլա Բարսեղյան
  2. Ալինա Ալավերդյան
  3. Անի Գասպարյան
  4. Էմմա Բաղիրյան
  5. Դավիթ Հարությունյան
  6. Նիկա Պողոսյան
  7. Համբարձում Մանջոյան
  8. Աննա Մանուչարյան
  9. Աշոտ Աղաջանյան
  10. Գրիգոր Մնացականյան
  11. Արտյոմ Խաչատրյան
  12. Հայկ Թելունց

Մեկնումը՝ հուլիսի 27-ին առավոտյան ժամը 09։00, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը՝ հուլիսի 29-ին, մինչև ժամը 17։00

Ծրագիր.

Հուլիսի 27

  • 11։00-13։00-ժամանում, տեղավորում, նախաճաշ
  • 13։00-14։00-լող, հանգիստ
  • 14։00-15։00-տարածքի խնամք, մաքրում, խարույկի համար կոների, ճյուղերի հավաքում
  • 15։00-16։00-ճաշ
  • 16։00-18։00-մարզական խաղեր, լող
  • 18։00-19։00-նախապատրաստում Վարդավառի ծեսին՝ երգերի, պարերի ուսուցում
  • 19։00-20։00-լողափնյա խաղեր՝ ֆուտբոլ, վոլեյբոլ
  • 20։00-20։30-ընթրիք
  • 20։30-22։00-խարույկի նախապատրաստում, խարույկ, երգեր, պարեր, տրամաբանական խաղեր
  • 22։00-23։00-տարածքի մաքրում, բարեկարգում, քուն

Հուլիսի 28-Վարդավառի ծես

  • 9։00-10։00-վերկաց, նախավարժանք
  • 10։00-11։00-նախաճաշ
  • 11։00-14։00-Վարդավառի ծեսի նախապատրաստում՝ տիկնիկների, խնդումի պատրաստում, լող
  • 14։00-15։00-ճաշ
  • 15։00-18։00-Վարդավառի ծեսի իրականացում
  • 18։00-20։00-մարզական խաղեր, հանգիստ
  • 20։00-20։30-ընթրիք
  • 20։30-22։00-խարույկի մեջ խնձորի խորովում,
  • 22։00-23։00-տարածքի մաքրում, բարեկարգում, քուն

Հուլիսի 29

  • 9։00-10։00-վերկաց, նախավարժանք
  • 10։00-11։00-նախաճաշ
  • 11։00-12։00-լող
  • 12։00-13։00-ռազմամարզական խաղեր
  • 13։00-14։00-ճաշ
  • 14։00-16։00-լող, իրերի հավաքում, վերադարձ

Ճամբարի արժեքը՝ 6.000 դրամ-3.000 դրամ՝ սնունդ և 3.000 դրամ՝ տրանսպորտ

Ճամբարի առաջին օր՝ երգերի, պարերի, խաղերի, ծիսակատարության վերհիշում, Պուպլատիկին տիկնիկի պատրաստում, որը Վարդավառի կարևոր դեմքերից էր։ Երկրորդ օր՝ Բուն Վարդավառ՝ առավոտյան տոնի կարևոր բաղադրիչների պատրաստում՝ Խնդումի պատրաստում, խարույկի համար փայտի պատրաստում, որի վրա խորովում էին խնձոր։ Վարդավառի երջանկաբեր պտուղը խնձորն է և այդ օրը տեղի էր ունենում նաև խնձորօրհնեք։

Երրորդ օր՝ Վարդավառյան խնջույքի շարունակություն և վերադարձի պատրաստություն։

Հուլիսի 27, 28-ին մեր հյուրը կլինի Ռուդիկ Հարոյանի անվ․ “Մասունք” ավանդական երգի-պարի համույթը, որոնց հետ մեր ավանդական Վարդավառն ավելի տոնական ու գունեղ կանցնի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s