Ճամփորդություններ, Նախագծեր, Uncategorized

Չքնաղ Գորիսը. օր երրորդ

F9F8FB20-1F5E-44AF-8963-73CAA1C48B71

Կեսգիշերն անց էր, երբ հասանք Կոռնիձոր: Լուսադեմին արդեն միանշանակ կարելի էր զգալի տարբերություններ գտնել Իրանի և Հայաստանի բնությունների միջև: Մեզ հյուրընկալեց Վարդան Կարապետյանի ընտանիքը:

23F2A0B9-6A31-4DA4-A24D-1106612056A6

Վաղ առավոտյան նախաճաշելուց հետո այցելեցինք Կոռնիձորի միջնակարգ դպրոց: Յուրահատուկ գեղեցկություն ուներ դպրոցը: Դպրոցի պատերին փակցված էին գերազանց սովորողների լուսանկարները, գեղեցիկ ձեռագիր ունեցողների անունները, գյուղի հերոսների նկարները և այլն:

Դպրոցի դասավանդողները մեզ սիրով ընդունեցին և պատմեցին գյուղի, դպրոցի և դասավանդման մեթոդների մասին:

Մինչ սովորողները կհանձնեին իրենց քննությունը, սեբաստացիները եղան ՆԶՊ առարկայի համար նախատեսված սենյակում: Այստեղ սովորողները ծանոթացան զենք քանդել-հավաքելու հմտություններին:

Իսկ երբ 9-րդ դասարանի սովորողները բարեհաջող հանձնեցին քննությունը, Հայարփի Անանյանի գլխավորությամբ կազմակերպվեց պարուսուցում:

Պարից անմիջապես հետո այցելեցինք նաև նախակրթարան: Փոքրիկների հետ խաղում էինք, զբաղեցնում, զրուցում և մոռանում մեր հոգնածության մասին:

Հետո շարժվեցինք դեպի Կոռնիձոր գյուղի կենտրոն: Տեսանք Մշակույթի տունը, գյուղապետարանը: Մշակույթի տունը պատերազմի տարիներին գրեթե հողին էր հավասարեցվել: Գյուղի բնակիչները հիշում և պատմում էին այնտեղ ցուցադրվող ֆիլմերի և դերասանների մասին: Այսօր շենքը քարուքանդ վիճակում է: Վարդան Կարապետյանը մեզ ցույց տվեց նաև նախկին գյուղապետարանի շենքը, որը հանձնվել է չորս երիտասարդ ընտանիքնմերի:

Մայիսի 9-ին իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերել նաև Կոռնիձոր գյուղը: Հենց գյուղապետարանի հարևանությամբ էր գնվում Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, իսկ դրա կողքին գտնվում էր մի մեծ խաչքար, որն էլ արցախյան զոհերի հիշատակին էր նվիրված: Այն տեղադրել էին Կորյուն Ղումաշյանը և իր զինակից ընկերները:

E6365DCF-305E-4979-BEF7-03EF78B8B79C.jpeg

Կոռնիձորում տեսանք նաև Ուսուցիչների տուն անունը կրող շենքը: Նախկինում գյուղում կային երկու տասնյակից ավել երիտասարդ ուսուցիչներ, ովքեր դրսից էին գալիս դասավանդելու և չունեինք կացարան:

Առջևում Հին Խնձորեսկն էր: Գյուղն ունի 3000 տարվա պատմություն: «Խնձորեսկ» անունով է կոչվում և՛ հին գյուղատեղին, որ տարածված է լեռնահովտում, և՛ նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում։ Խնձորեսկը պատմական հուշարձան է համարվել, որը պահպանվել է սովետական պետության կողմից։ Հին Խնձորեսկը պետք է պահել և պաշտպանել որպես հնությունների խոշորագույն թանգարան. այդպիսի հրաշքային տեղ աշխարհում քիչ կա։

Խնձորեսկցիները զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով. Խնձորեսկի դարբինները, ներկարարները, որմնադիրները, գզրարները, դերձակները, հաղթուկները, պայտագործները, գորգագործները, զինագործները, հմուտ վարպետներ էին, որոնք հաճախ սպասարկում էին նաև հարևան գյուղերին։

Խնձորեսկն ունի հարյուրավոր բնակելի քարանձավներ, խաչքարեր, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի դամբարանատեղի։ Համաձայն ՀՀ կառավարության կողմից 2002 թ․ հաստատված ցանկի, գյուղում կա 218 հուշարձան։

Այնտեղ հանդիպեցինք պրն Սևադային, ով ծնվել և երեք տարի ապրել էր Խնձորեսկի քարանձավներից մեկում: Նա պատմում էր, որ նախկինում մարդիկ բնակվում էին քարանձավներում: Բնակվել են մինչև 1957 թ.: Տարիների ընթացքում պետության կողմից ֆինանսավորում չստանալու պատճառով տեղաբնակները քանդել են իրենց տները և դրանք կառուցել վերևում՝ այնտեղ թողնելով միայն քարանձավները:

Խնձորեսկը ունեցել է 4 եկեղեցի և 7 դպրոց:

Տեսանք Խնձորեսկի աղբյուրը: Հին ավանդույթը պատմում է, որ երբ հերթական անգամ Խնձորեսկի վրա հարձակվում են թշնամիները, գյուղի կանայք ու աղջիկները տղամարդկանց հետ պայքարում են պաշարումից ազատվելու համար: Պայքարի ընթացքում զոհվում է ինը երեխաների մայր, այրի Սոնան: Նրա հայրըուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղում Պիծիձորում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, հիասքանչ կամարով և շքեղ թասով աղջկա հիշատակին, ի բարօրություն ինը որբերի, աղբյուր է կառուցում, որի թասը կնոջ կուրծք է հիշեցնում: Թասից ջուր հնարավոր է խմել միայն երկու ձեռքով հենվելով գետնին:
Օհանը աղբյուրը կառուցել է կարմիր ավազի վրա, որպեսզի ջրի հոսքի մեջ արյան բծեր երևան:

8DE608AB-D32D-4E67-8CD1-1D41830B7277

Շատ հետաքրքիր էր Սյունիքը: Սակայն արդեն ուշ էր և մեզ սպասում էին Երևանում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s