Հայ-իրանական բարեկամություն, Ճամբար, Ճամփորդություններ, Նախագծեր, Իրանական մշակույթ, Uncategorized

Արաքսից այն կողմ. օր առաջին

1B506271-98F4-4E16-A29E-1ADC597086CA

Երեկոյան ճանապարհ ընկանք: Բոլորս էլ գիտեինք, որ ճանապարհը բավականին երկար է տևելու, բայց դա չէր խանգարում մեր ոգևորվածությանը և ակնկալվող անմոռանալի պահերին: Բորոլս էլ նախապես ուսումնասիրել էինք Թավրիզը և գիտեինք, թե որքան գեղեցիկ վայրեր ենք տեսնելու և դրանցով հիանալու: Վաղ առավոտյան հասանք հայ-իրանական սահման: Տեսանք Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետը՝ Արաքսը:

62225857_1105759012941190_4966407212785205248_n

Հայկական սահմանից այն կողմ մեզ էին սպասում «Մեղրիի պարսից լեզվի կենտրոնի» սովորողները: Միմյանց հետ ծանոթանալուց հետո ճանապարհ ընկանք. մտադիր էինք համագործակցային կապեր ստեղծել Երևանի և Մեղրիի միջև: Ճանապարհին ծանոթանում էինք Մեղրիի մեր նոր գործընկերների հետ, ներկայացնում մեր կրթահամալիրը, այլընտրանքային ուսուցումը, առավելությունները և հնարավորությունները: Սովորողները ցանկություն հայտնեցին իրենց պարսկերենի դասավանդողի՝ Լևոն Միրզոյանի գլխավորությամբ գալ կրթահամալիր՝ հանդիպելու իրենց նոր ընկերներին: Շարժվում էինք Արաքս գետի երկայնքով, իսկ աջ կողմում Նախիջևանն էր:

Շարժվում էինք դեպի պատմական Գողթն գավառ՝ վայելելու Ավերակ ջաղաց ջրվեժը: Ջրվեժը գեղեցիկ և յուրահատուկ էր նրանով, որ ճանապարհ չկար, և մենք պետք է շարժվեինք ջրվեժից առաջացած փոքրիկ գետակի միջով: Տեսարանը գեղեցիկ էր և տպավորիչ:

60F81A7A-3A3B-43B2-BCCF-ACC69888C5AB

38C0B1D3-2469-43E3-A3F9-C2D205A221C3

Ջրվեժից անմիջապես հետո գնացինք Հին Ջուղա: Ջուղայի տները քարաշեն և աղյուսաշեն էին, միահարկ կամ երկհարկ: Եղանք Խոջա Նազարի քարավանատանը, տեսանք հանրահայտ ուղտերի քարավանի արձանախումբը:

5D1036D2-0D25-451A-ACD2-A6D01ECEB86E

1B506271-98F4-4E16-A29E-1ADC597086CA

419F6E77-ECD7-4123-A6F3-0383561C0656.jpeg

Այնուհետև այցելեցինք հայկական «Սուրբ Ստեփանոս» եկեղեցական համալիր, որը ևս համարվում է զբոսաշրջության կենտրոն: Շուրջբոլորը պարսիկներ էին, և մեզ համար տպավորիչ էր իրենց հագուստները, սովորույթներն և կենցաղը:

BE97ABFF-180B-41B3-8676-87F8924488BE

«Սուրբ Ստեփանոս» եկեղեցական համալիրի բակում մեր հանգիստը վայելելուց և շրջակայքի պարսիկներին ուսումնասիրելուց հետո շարժվեցինք դեպի Քանդովան: Այստեղ տների մեծ մասը կառուցված է քարանձավներում: Տպավորություն է, թե բնությունն ինքն է հոգացել կացարանների հարցը` թողնելով բնակիչներին տեղադրել միայն պատուհան ու դուռ:

i8

62178157_1107752869408471_515387640204230656_n

F9E1FFE4-5829-4AB9-8619-4FC3AA81188A.jpeg

Տեղաբնակները չցանկացած լուսանկարվել, փոխարենը գյուղի բնակչուհիներից մեկը համաձայնեց պատասխանել մեզ շատ հուզող հարցերին: Նա նշեց,  գյուղը 700 տարվա պատմություն ունի: Այն հարցին, թե արդյո՞ք չի ցանկանում լքել իր ժայռափոր տունը և տեղափոխվել օրինակ մայրաքաղաք, նա պատասխանեց, որ իր նախնիներն այստեղ են ծնվել, ինքն այստեղ է աչքերը բացել, սա է իր տունը, և որևէ այլ վայրում չի ապրի: Կյանքը այստեղ ձմռանը շատ դժվար է, խնդիրը ջեռուցումն է, իսկ ամռանը՝ հեշտ. գյուղը համարվում է զբոսաշրջության կենտրոն, նրանք մեղվաբույծներ են և եկամուտ են ստանում միայն  գյուղի փոքրիկ խանութներից, որտեղ վաճառում են բավականին մատչելի և ձեռագործ իրեր:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s