Պարսկերեն 10, Պարսկերեն 7, Պարսկերեն 9

«Շահնամե» կամ «Թագավորների գիրքը»

Rostam_killing_the_White_Demon.jpg

«Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ Փիշդադյան, Աքեմենյան, Սասանյան դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած: «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում XVIII դարի վերջին։

«Շահնամեն» կամ «Թագավորների գիրքը» (հիշատակվում է 50 թագավորի) սկսվում է առաջին թագավորից և առաջին մարդուց, որի անունը Կայումերս է։ Նա մարմնավորում է համայն մարդկության մանկությունը։ Ջամշուդ արքան, որը ճոխության հայտնագործողն է, մեծամտանում է և հրամայում է երկրպագել իրեն՝ ինչպես Աստծուն։ Որպես պատիժ, Աստված Իրան է ուղարկում դյուցազն Զոխակին՝ ուսին երկու օձերով, որոնք ծնվել են Ահրիմանի համբույրից։ Զոխակը Ջամշուդից խլում է գահը և թագավորում է 100 տարի՝ իր օձերին կերակրելով մարդկային ուղեղով, մինչև վաճառական Քավեն ապստամբություն է բարձրացնում՝ պաշտպանելով Ջամշուդի ծոռ Ֆարիդունուն։

Արքա Մանուչեխրի ժամանակ սկսվում են Զալի դյուցազնական արկածները՝ որի սերը գեղեցիկ Ռուդաբի հանդեպ կազմում է «Շահնամեի» մեկ առանձին դրվագ։

Զալի որդին պարսից փառապանծ դյուցազն Ռուստամն է։ Մանուչեխրի հետնորդ Նովզարը գերի է ընկնում թուրանական արքա Աֆրասիաբին և մահանում է։ Որոշ ընդհատումներով պատերազմը տևում է իրանական 5 արքաների օրոք՝ ընդհանուր առմամբ ավելի քան 300 տարի։ Առաջին իսկ մարտում Ռուստամը բռնում է Աֆրասիաբի գոտուց, սակայն գոտին կտրվում է և թուրանական արքան փախչում է։ Այդ պատճառով պատերազմը երկարաձգվում է առ անվերջ։

Ռուստամի գլխավոր սխրանքները և նրա ողբերգական մարտը իր որդի Զոհրաբի հետ տեղի են ունենում Քեյ-Քահուսի թագավորության ժամանակ:

Քեյ-Քահուսի որդի Սավուղը՝ վիճաբանելով անխոհեմ հոր հետ, հեռանում է Աֆրասիաբի մոտ և ամուսնանում է նրա դստեր հետ, բայց սպանվում է։ Նրա մահվան վրեժը երկար ժամանակ դառնում է Իրանի և Թուրանի միջև ուժգնացող պատերազմի խթանը։ Պատերազմը ավարտվում է Իրանի հաղթանակով՝ Քեյ-Խոսրովը (Սավուղի որդին) հասնում է թաքնվող Աֆրասիաբին, որից ժամանակին ինքը դժվարությանբ փախել էր և մահապատժի է ենթարկում նրան։ Պայքարը Թուրանի դեմ ընդհատվում է։

Պատմվում է հերոս Բիժենի և Աֆրասիաբի դուստր Մենիժեի սիրո մասին։ Ռուստամի և նախկին հերոսների մասին հետագայում արդեն քիչ է հիշատակվում։ Նոր արքա Լոհրասպի ժամանակ գլխավոր հերոս է նրա որդի Գոշտասպը։ Գոշտասպի թագավորության տարիներին հայտնվում է մարգարե Զրադաշտը։ Իրանը ընդունում է նրա քարոզած կրոնը, սակայն թուրանյան արքա Արջասպը` Աֆրասիաբի թոռը և հետնորդը, մերժում է այն, ինչը պատճառ է դառնում Իրանի և Թուրանի միջև նոր պատերազմի։ Զրադաշտական կրոնի գլխավոր մարտիկը` Գոշտասպի որդի Իսֆանդիարը, մի շարք հիասքանչ հերոսություններից հետո, ավարտում է պատերազմը։ Հայրը նրան է խոստանում գահը, սակայն անվերջ հետաձգում է խոստման կատարումը և ի վերջո նրան ուղարկում է Ռուստամի դեմ մենամարտի։ Վերջինս կախարդական ուժի օգնությամբ սպանում է նրան, սակայն շուտով մահանում է նաև ինքը։ Դյուցազնական հերոսապատումը սրանով ավարտվում է։

«Շահնամե»-ն հորինվածքորեն բաժանվում է տարբեր ծավալների, այսպես կոչվող, թագավորությունների (գլուխների)։ Առանձին թագավորություններ ներառում են մեծ պատմազրույցներ (դաստաններ), որոնք ունեն հոգեբանա-էթիկական նշանակություն։ Պայմանականորեն ընդունված է «Շահնամե»-ն բաժանել երեք մասի՝ դիցաբանական, դյուցազնական և պատմական։

Էպոսը ունի արտակարգ կարևոր լեզվային նշանակություն։ Գիրք արքաների մասին՝ գրված ամբողջովին պարսկերեն (ֆարսի) լեզվով, առանցքային դեր է խաղացել պարսկական լեզվի վերածնման համար, որը ընկել էր արաբական ազդեցության տակ։

Ֆիրդուսիի Շահնամե-ն՝ ըստ հեղինակի ցուցման, պարունակում է 60000 բեյթ՝ երկտող ոտանավոր, որը ընդունված է պարսկական պոեզիայում։ Համարվում է, որ տեքստի մի մասը կորցվել է, պոեմի մեջ ներառվել է առանձին ընդմիջարկություններ։ Լիակատար ռուսերեն թարգմանությունը, որը կատարվել է Ց. Բ. Բանու Լախուտին՝ Վուլերս Նաֆիսի հրատարակությամբ և հրատարակվել է 957-989 թվականներին՝ 6 հատորով, պարունակում է 52009 բեյթ (104018 տող)։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s