Նախագծեր

Պարսկական պոեզիայի մրցույթ-փառատոն

54517522_577910982693069_2561716171204198400_n

Խնդիրը՝

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ նախատեսում է ՀՀ-ում կազմակերպել պարսկական պոեզիայի ասմունքի հանրապետական պատանեկան մրցույթ-փառատոն, որը կիրականացվի ՀՀ-ում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում՝ 2 լեզվով պարսկերեն /բնագիր/ և հայերեն /թարգմանությամբ/:

Նպատակը՝

Մրցույթ-փառատոնի նպատակն է հայ երեխաներին մոտիկից ծանոթացնել պարսկական հարուստ և բարձրարժեք պոեզիային և նպաստել հայ-պարսկական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Ընթացիկ փուլ՝

Սովորողները ծանոթանում են պարսկական էպոսի հեղինակի ստեղծագործական ոճին, ընտրում են մի քանի հատված, կատարում թարգմանչական աշխատանք:

Արդյունքում՝

Ծրագիրը պետք է իրականացվի 2 փուլով … I փուլը կանցկացվի դպրոցներում մայիսի 5-ից 20-ը: Յուրաքանչյուր դպրոցի մասնակիցների քանակը՝ 10-15, յուրաքանչյուրը՝ 2-3 ստեղծագործությամբ: Հանձնաժողովի անդամները յուրաքանչյուր դպրոցից կընտրեն 2 /պարսկերեն և հայերեն/ լավագույն ասմունքողի` II փուլի համար:

II փուլը կանցկացվի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ նոյեմբերին. I փուլում ընտրված երեխաները hանդես կգան պարսից դասական և ժամանակակից պոետների կանխավ ընտրված ստեղծագործություններով /պարսկերեն և հայերեն թարգմանությամբ/:

Պարսկերեն և հայերեն լավագույն 3-ական ասմունքող /արդյունքում՝ 6 ընտրյալ. I, II, III տեղեր յուրաքանչյուր լեզվի համար/ կպարգևատրվեն: Մյուս մասնակիցները կստանան պատվոգրեր:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s