Ճամփորդություններ, Նախագծեր, Պարսկերեն 10, Պարսկերեն 7, Պարսկերեն 9, Տեսանյութեր

Կոնդը հին Երևանի մասին. տեսանյութ, ֆոտոշարք

0E7823BF-8ED6-4C9E-85B5-3E2A01E3376D

Ապրիլի 1-ին տիար Բլեյանի, պարսկերենի ընտրության խմբի, իտալացի մեր գործընկեր Ռոբերտո Ռավալիի ընկերակցությամբ շրցեցինք Կոնդում՝ Երևանի արևելյան բարձրադիր մասի հին թաղամասում: Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ մոռացության է մատնված եղել և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։

Կոնդ հասանք հին Երևանը քանդած և նորի ձևափոխված Բուզանդի փողոցով, որտեղ տեղ-տեղ մնացել էին հին Երևանը հիշեցնող աղյուսե շարվածքով պատերով տներ:

Կոնդ հասնելուն պես այցելեցինք մեծ երկրաշարժից քանդված միջնադարյան եկեղեցու տեղում 18-րդ դարում կառուցված Սբ. Հովհաննես եկեղեցի:

Հանդիպեցինք նաև Կոնդի բնակիչներին, խոսեցինք իրենց հետ: Նրանք սիրով իրենց պատրաստակամությունը հայտնեցին Կոնդի բարեկարգման գործում:

Գտանք նաև Կոնդի այն հանրահայտ մզկիթը, որտեղ 1915թ.-ից սկսած հայեր են բնակվում: Ներկայումս մզկիթի տարածքում ապրում են ցեղասպանությունից փրկվածների ժառանգները: Մզկիթում բնակվելու թույլտվություն տրվել է ԽՍՀՄ տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից: Մենք նաև փորձեցինք մզկիթը վերականգնելու լուծումներ գտնել:

Քայլեցինք Կոնդի նեղլիկ փողոցներով, մտանք փոքրիկ բակերը: Կոնդի դռներն ու պատերն առանձին թեմա են…

5C5E506E-DDAA-4362-9A47-55608B0F68EE3E2F7BE5-91FD-44CD-A3F0-AC7A162F8C207BF2303A-E22D-4690-AF72-DD038DC255A7AA5066DE-F992-4284-B37A-BA409B834543943D83B9-3850-4D63-B1DE-41C525C9E2049E466934-9AC6-428A-94D0-2B73D79357A0A2FA9B79-E059-40EC-84C1-C3E2EA17EC334B1FC50B-0DB8-451C-9D53-7578B37AD855ABA1ED66-5114-4EDF-92A7-07D347165418

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s