Հոդվածներ, Թարգմանություններ

Տրնդեզ կամ չահարշանբե սուրի

chahar-shanbe_suri

Պարսիկները իրենց տարվա (որը համընկնում է հայ հեթանոսական տոմարի հետ՝ տարվա սկիզբը լինելով մարտի 21-ին կամ գարնանային օրուգիշերհավասարին) վերջին չորեքշաբթի օրը նշում են նման ավանդույթով, որ պարսկերեն կոչվում է Չահարշանբե սուրի (չահարշանբե – չորեքշաբթի և սուռ – խնջույք բառերից) կամ կարմիր չորեքշաբթի։

Այդ տոնի ժամանակ կրակի վրա թռչելիս, արտասանում են․ «զառդիե ման ազ թո, սոռխիե թո ազ ման», որ բառացիորեն նշանակում է․ «իմ դեղնությունը քեզանից, քո կարմրությունը ինձնից»։ Սա մաքրման ծիսակատարություն է և սուրի ինքնին նշանակում է կարմրություն, ինչը ակնարկում է կրակի գույնին։ Սա նշանակում է, որ դուք տալիս եք կրակին ձեր գունատությունը, հիվանդությունները և խնդիրները, և ձեր հերթին վերցնում եք նրանից կարմրություն, ջերմություն և էներգիա։

Իրականում տոնը իրանական ծագում ունի և արմատները գնում են Պռոտո-հնդեվրապական ժամանակաշրջան (Պռոտո  – ( հին հունարեն՝ πρῶτος   – «առաջին») նաև տես. (ռուս.՝ Праиндоевропейцы)( անգլ.՝ Proto-Indo-Europeans )) ։ Իրանի հեղափոխությունից հետո Իրանում խնդիրներ են եղել նշված տոնի նշման հետ, քանի որ իսլամական պետությունը բացասական վերաբերմունք է ունեցել հին հեթանոսական տոնը նշելու վերաբերյալ։

Չահարշանբե սուրիի արարողության ժամանակ եղել են և ներկայումս պահպանվել են մի քանի ավանդույթներ: Դրանցից մեկը կուժ կոտրելու ավանդույթն է: Հայտնի է, որ նախկինում իրանցիները մի հին կուժ էին վերցնում, մեջը աղ և մետաղադրամներ էին լցնում: Այնուհետև ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը վերցնում էր կուժը և իր գլխի շուրջը պտտում: Իսկ վերջին անդամը այն բարձրացնում էր տանիք և նետում փողոց՝ ասելով. «մեր ցավերը և հիվանդությունները տանք կուժին, իսկ կուժը՝ փողոցին»

Հայտնի է նաև, որ այս տոնի կապակցությամբ իրանցիները պատրաստում են հատուկ ուտեստ ընդեղենով և չրերի տեսականիով: Ըստ իրենց հավատալիքի, համտեսելով այս ուտեստը՝ իրանցիներին ուղեկցում է բարությունը և գեղեցկությունը:

Չահարշանբեին վերաբերող մյուս ավանդույթներից մեկն էլ գուշակություններով զբաղվելու սովորությունն է: Ընդունված է գուշակության հետևյալ ձևը. այն մարդիկ, ովքեր ինչ-որ բանի կարիք ունեն,  կանգնում են խաչմերուկի անկյունում և լսում են անցորդների խոսակցությունը: Այն բառը, որն առաջինը կարտասանի անցորդը, դա էլ կդառնա լսողի ճակատագիրը՝ լինի լավ թե վատ: Իսկ եթե դա համապատասխանի լսողի պահած երազանքին, ապա այն մոտ ապագայում կիրականանա:

Աղբյուրներ՝ https://www.reyhoon.com/blog/%DA%86%D9%87%D8%A7%D8%B1%D8%B4%D9%86%D8%A8%D9%87-%D8%B3%D9%88%D8%B1%DB%8C-%DA%86%DB%8C%D8%B3%D8%AA-%D9%85%D8%B9%D8%B1%D9%81%DB%8C-%D8%AA%D8%A7%D8%B1%DB%8C%D8%AE%DA%86%D9%87/
https://www.beytoote.com/art/negah-gozashte/fire1-wednesday.html
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s