Փաստեր

Իրանի մշակույթի կենտրոնի արձագանքը մզկիթ այցելած պարսկերեն սովորողների մասին

timthumb

Երևանում Իրանի մշակույթի կենտրոնի արձագանքը.

««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարսկերեն սովորողները հոկտեմբերի 25-ին հյուրընկալվեցին Երևանի Կապույտ մզկիթում: Նրանք իրենց պարսկերեն դասավանդող Դիանա Նազարյանի ուղեկցությամբ եկել էին մոտիկից տեսնելու և ծանոթանալու մզկիթի մշակութային արժեքներին: Սովորողների ներկայությունը Կապույտ մզկիթում Իրանի մշակույթի, սովորույթների և կրոնական ու մշակութային արժեքների, ինչպես նաև երկու ժողովուրդների ընդհանրությունների և տարբերությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր առաջացրեց:

Դրանից բացի սովորողները ներկայացրեցին երկու ազգերի միջև բարեկամական կամուրջներ ստեղծելու առաջարկներ: Այս այցի շարունակությունն ուղեկցվեց պարսկական պոեզիայի փոքրիկ նմուշների արտասանմամբ, որն էլ ցույց տվեց ողջ ոգևորվածությունը և  հետաքրքրությունը պարսից լեզվի և գրականության նկատմամբ:

Վերջում Դիանա Նազարյանը նշել է, որ իրենք իրենց ուսուցողական ծրագրի մի մասը նվիրել են Իրանի ծիսական սովորույթները, կրոնը, մշակույթը ուսումնասիրելուն: Հետևաբար, մզկիթ այցելելությունը՝ որպես իրանական համայնքի խորհրդանիշ, ներառում է ճարտարապետական, կրոնական, կրթական և սոցիալական համակարգեր և ոգեշնչման աղբյուր է հանդիսանում»:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s