Պարսկերեն 10, Պարսկերեն 7, Պարսկերեն 9

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹ

13638690730.jpg

Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական)։ Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը։ Արձանագրության մեջ հիշատակված մզկիթի կառուցման թվականը Հովհ. Շահխաթունյանցը կարդացել է ոչ թե 1179 (հիջրեթի), ինչպես այն կա, այլ՝ 1186 (հիջրեթի), իսկ Լինչը նշում է, որ մուսուկլան հոգևորականները մզկիթի կառուցումը վերագրում են Նադիր-Շահի ժամանակներին (1736-1747 թթ.)։

Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին։ Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև ամենամեծն էր։ Նա մի քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեով. և լայնանիստ գմբեթով։ Աղյուսակերտ է և մինարեն։ Գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով։

Բուն մզկիթի շինվածքները գտնվում են երկնագույն հարավային և հյուսիսային կողմերում, իսկ թևերում և դիմացը կառուցված են օժանդակ մի շարք մանր շենքեր ու խցիկներ, որոնք բուն մզկիթի հետ միասին շրջապատում են մի քառակուսի գեղեցիկ ու ընդարձակ բակ։ Վերջինիս կենտորոնում կառուցված է մի փոքրիկ ջրավազան, որի շուրջն ընկած է ստվերախիտ ծառերով ծածկված լայն ու խնամքով սալահատակված հրապարակը։ Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ։ Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է նրա գմբեթը։ Դրան կից եղած մյուս երկու դահլիճները փոքր են և համեմատաբար ցածր առաստաղ ունեն։ Դահլիճներն ընդհանրապես անզարդ են, կառուցվածքով պարզ և ունեցել են հասարակ կահավորում։ Զարդարված են միայն դահլիճների՝ դեպի բակը բացվող լուսամուտներըը։ Իսկ դրանց զարդն էլ կազմում են գույնզգույն ապակիներով շրջանակների մոտ զետեղված արևելյան նախշերը։ Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը, որն իր մեծությամբ ու շքեղությամբ հարավային կողմում եղած մզկիթի հետ չէր կարող նույնիսկ համեմատվել։ Մինարեն հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և ուշադրություն էր գրավում շատ հեռվից։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s