Հասարակագիտություն 8

Հանդուրժողականություն և անհանդուրժողականություն

9e03220b40
Հանդուրժողականություն, տոլեռանտություն, հանդուրժել (լատ.՝ tolerantia, համբերություն, համբերատարություն, դժվարությունների ինքնակամ ընդունում), սոցիոլոգիական տերմին, այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն: Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել չէ, անտարբերություն չէ, համաձայն լինել չէ, ներողամտություն չէ, հարմարվողականություն չէ: Միաժամանակ չի նշանակում ընդօրինակել խորթ աշխարհայացքը կամ կենսակերպը:
Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել: Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքը, տարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել:

Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Բուդդան է հռչակել հանդուրժողականության սկզբունքը որպես կրոնական հանդուրժողականություն: Ըստ որի՝ ոչ ոք չի կարող պարտադրել կրոնական գաղափարներ, որքան էլ բարձր և ազնիվ նրանք թվան:

Ինքնավստահության արտահայտություն

Ըմբռնողական վերաբերմունք ցուցաբերելով այլ հայացքների, բարքերի սովորույթների բազմազանության նկատմամբ հեշտությամբ է ընկալվում տարբեր ազգերի, ազգությունների և կրոնների առանձնահատկությունները: Հանդուրժողականությունն ապահովում է ինքնավստահություն և անձնական դիրքորոշումների հուսալիության գիտակցություն, չվախենալով որևէ գաղափարական հոսանքների հետ շփումից, այլ տեսակետների հետ համեմատվելուց և չխուսափելով հոգևոր մրցակցությունից:

Ուղղություններ

Հանդուրժողականության ուսումնասիրության առավել հաճախ հանդիպող ուղղություններն են.

  • ռասայական և ազգային հանդուրժողականություն
  • հաշմանդամների նկատմամբ հանուրժողականություն
  • կրոնական հանդուրժողականություն
  • սեռական կողմնորոշման հանդուրժողականություն
  • քաղաքական հանդուրժողականություն
  • կրթական հանդուրժողականություն
  • դասակարգային հանդուրժողականություն:

Հասարակությունը և աշխարհն ամբողջությամբ պետք է հենվի հանդուրժողականության վրա՝ որպես հիմնարար համընդհանուր սկզբունքի: 21-րդ դարի սկզբում առավել հատուկ նշանակություն է ձեռք բերել հանդուրժողականության էթնիկ, ռասայական և դավանաբանական բաղադրիչները:

Հանդուրժողականություն և համբերատարություն

Հանդուրժողականություն հասկացությունը հաճախ հանդես է գալիս որպես համբերատարության յուրահատուկ հոմանիշ. լատ.՝ tolerantia անգլ.՝ tolerance, գերմաներեն Toleranz, ֆրանսերեն tolérance: Բացի այդ 20-րդ դարի բառարանային մեկնաբանություններում նույնպես մեկնաբանվում է որպես օտար կենսակերպի, վարքի, սովորույթների, զգացմունքների, դավանանքի, կարծիքի, գաղափարների նկատմամբ համբերատարություն, նաև՝ կրոնի նկատմամբ համբերատարություն (веротерпимость): Միևնույն ժամանակ, «համբերատարությունը» ինչ-որ բանի նկատմամբ համբերելու ընդունակություն է գթասրտությունից, ողորմածությունից կամ ներողամտությունից դրդված (Վլադիմիր Դալ) կամ շրջապատող իրականության պասիվ ընդունում, ոչդիմադրություն, «մյուս այտը դեմ տալու» ընդունակություն:

Իմաստային դաշտ

Հանդուրժողականություն բառի սեմանտիկական դաշտը ըստ էության համբերատարություն բառի դաշտում է, «ընդունել» հասկացության որոշակի շեղվածությամբ: Ներկայումս այն անգլ.՝ tolerance համբերատարությունից է գալիս, որը նշանակում է անգամ ձեզ համար խորթ վարքագիծը և համոզմունքները ընդունելու պատրաստակամություն:

Հանդուրժողականություն և անհանդուրժողականություն

Հանդուրժողականությունը սահմանափակվում է օրենքներով: Առաջին հայացքից պարզ է. պետք է հանդուրժել այն, ինչն օրենքով թույլատրելի է, ինչը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շրջանակներում է և չհանդուրժել այն, ինչը այդ իրավունքներն ու ազատությունները ոտնահարում է: Սակայն, երբ բախվում են ազգային ավանդույթները և օրենքը, խնդիրը բարդանում է, քանի որ ավանդույթներն ազգային ինքնությունը պահպանելու լավագույն միջոցներ են: Այս դեպքում, օրենքներն ընդունելիս օրենսդիր մարմինները պետք է հանդուրժողականություն դրսևորեն, քանի որ կայացված որոշումները (ի տարբերություն շարքային քաղաքացիների) ազդում են ամբողջ հասարակության վրա, օրենքի սահմանները պահպանելը բարդանում է, քանի որ հասարակությունը, օրենքի ոտնահարման դեմ անհանդուրժողական գտնվելով հանդերձ, պայքարում է հանուն ազգային ավանդույթների պահպանման:

Անհանդուրժողականությունը սոսկ քննադատություն չէ, և ոչ էլ, հանդուրժողականությունը՝ հարմարվողականություն: Երբ քաղաքական այրերը իրենց հրապարակային գործողություններով վտանգում են երկրի հեղինակությունը, անգամ` գոյությունը, ապա հանդուրժողականությունը անհանդուրժողականությունից վերածվում է քաղաքացիական անհնազանդության:

Տարատեսակներ

Հանդուրժողականությունը սոցիալական ներդաշնակության համար անհրաժեշտ և պարտադիր պայման է։ Այս առնչությամբ մասնագիտական վերլուծություններում առանձնացվում են սոցիալական ներդաշնակության համար անհրաժեշտ հանդուրժողականության չորս հիմնական տարատեսակներ, որոնք նաև չեն հակասում բազմակարծության արժեհամակարգի գործառույթը.

  1. այլ տեսակետների նկատմամբ համբերատար վերաբերմունք
  2. բոլոր մշակույթների և ճանաչողական կողմնորոշումների իրավահավասարություն
  3. մետաֆիզիկական, կրոնական և գաղափարախոսական այլընտրանքների հանդուրժում
  4. այլ տեսակետների նկատմամբ հարգանք:

Այլ տեսակետների նկատմամբ հարգանք

Հանդուրժողականությունը երկխոսության կարողություն է, որը ձեռք է բերվում աշխարհի և ինքնաճանաչողության գործընթացում և հնարավոր է միայն «Ուրիշի» առկայության դեպքում։ Այն պարագայում հանդուրժողականությունը հանդես է գալիս որպես «Ուրիշի» նկատմամբ հարգանք։ Արժեքաբանական տեսանկյունից հանդուրժողականությունը հանդես է գալիս «Ես»-ի և «Ուրիշ»-ի՝ որպես համընդհանուր արժեքների հավասարության ընդունում։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s