Հասարակագիտություն 8, Պարսկերեն 10, Պարսկերեն 11, Պարսկերեն 7, Պարսկերեն 8, Պարսկերեն 9, Փաստեր, Իրանական մշակույթ

Կնոջ իրավունքներն Իրանում ըստ իսլամի

41598591_2194685914152763_6293136560573382656_nԺամանակակից աշխարհի խնդրահարույց ու հիմնական թեման է կանանց և  ընտանիքի իրավունքների հարգումը: Ընդգծվել է մարդու հավասարության սկզբունքը և այն համարվում է իսլամի իրավունքների անվիճելի  սկզբունքներից: Բոլոր մարդիկ հավասար են մարդկային արժանապատվության, պարտավորությունների և պատասխանատվությունների առումով և չպետք է խտրականության ենթարկվեն ռասսայական, սեռային, կրոնական, քաղաքական, սոցիալական, լեզվական և այլևայլ հանգամանքների ու պատկանելությունների պատճառով: Բոլոր մարդիկ Աստծո ծառաներն են, և ոչ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չպետք է ունենա :

Ղուրանը տարբեր այաներում արծարծել է հավասարության սկզբունքը և մարդկանց առավելությունը նրանց բարեպաշտության մեջ է գտնում ու նրանց հատուցում   հանդերձյալ կյանքում: Կյանքն Աստծո կողմից շնորհված պարգև է, իսկ ապրելու իրավունքը երաշխավորված է բոլոր մարդ արարածներին: Անհատների, հասարակությունների և պետությունների պարտականությունն է` պաշտպանել այդ իրավունքն ամեն տեսակ բռնությունից:

Իսլամում բոլոր մարդիկ իրավունքների ու պարտականությունների առումով հավասար պայմաններում են գտնվում: Նույնիսկ կինը և տղամարդը իրավական առումով տարբերություն չունեն , բացառությամբ որոշ  դեպքերում: Այլ խոսքով կնոջ և տղամարդու հավասարությունը իրավական առումով բացառիկ դեպքերում անհավասար է, և այդ տարբերությունները նկատվում են տրամաբանական , գիտական ու հասարակական պատճառների վրա հիմնված  ժառանգության ու վճիռների մեջ : Ղուրանը կանանց ու տղամարդկանց տարբերությունը ,որպես սկզբունք է ճանաչում : Աստվածային գրքում հստակեցվել է կանանց ու տղամարդկանց հավասարությունը ՝ մարդկային արժանապատվության , իրավունքների , համատեղ պարտավորությունների , մարդկային առաքինությունների ձեռքբերման և դատաստանի առջև հայտնվելու ոլորտներում:

Կինը և տղամարդը արարման տեսակետից միևնույնն են: Թեև պատմության ընթացքում բազմաթիվ վարդապետություններ են հայտնվել, որոնք այդպես չեն մտածում : Նրանք կնոջ և տղամարդու արարումը տարբեր են համարում: Բայց Ղուրանը արարչությունը համարում  միասնական և սեռը երկրորդական: Աստված Աըրաֆ սուրայի 189-րդ այայում ասում է.-«Նա  ,ով ձեզ արարեց մեկ ոգուց և նրանից նրա զույգին արարեց, որպեսզի խաղաղվի նրանով»:

Գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին ևս ոչ մի տարբերություն չկա կանանց ու տղամարդկանց միջև: Աստված Ահզաբ սուրայի 35-րդ այայում ասում է.-«Մուսուլման  տղամարդիկ ու կանայք,  հավատացյալ կտղամարդիկ ու կանայք , բարեպաշտ տղամարդիկ ու կանայք , համբերատար տղամարդիկ ու կանայք , համեստ տղամարդիկ ու կանայք ,ազնիվ տղամարդիկ ու կանայք , ծոմապահ տղամարդիկ ու կանայք և անարատ տղամարդիկ ու կանայք նրա՛նք են ,ովքեր միշտ հիշում են Աստծուն: Աստված նրանց կհատուցի»:

Իսլամում կանայք մեծ հարգանք են վայելում: Իսլամի հարգարժան մարգարեն մարդկանց նսեմության ու հարգանգի չափանիշը համարում է նրանց կողմից կանանց ցուցաբերվող հարգանքը: Մի առ ժամանակ է,ինչ կանայք արևմուտքում կարողացել են ձեռք բերել ինչ-որ իրավունքներ ,որոնց համար մեծ գին են վճարել և հարկադրվել են հրաժարվել իրենց կանացի յուրահատկություններից : Կանանց ու տղամարդկանց բնազդային և հասարակության մեջ նրանց դերերի տարբերությունների հերքումը չի կարող նրանց օգտին լինել ,այլև դա կարող է վնասել նրանց: Մինչդեռ  հայտնությունից ի վեր  Իսլամը արծարծել է կանանց իրավունքները և տղամարդկանց ուշադրությանն է հանձնել դրանց հարգումը:

Տղամարդիկ պարտավորություն ունեն ապահովել կանանց ու զավակների կարիքները: «Տղամարդիկ պետք է ապահովեն ընտանիքի պաշտպանությունը և բարեկեցությունը »:Կինը և տղամարդը ,յուրաքանչյուրը ունի առանձին յուրահատկություններ: Կնոջ արարչության մեջ զգացմունքները գերակշռող են հղիության , ծննդաբերության ու երեխաների դաստիարակման բերումով,ուստի չպետք է ակնկալել ,որ կինն էլ տղամարդու հոգեկան տվյալներն ունենա: Եթե երեխաների դաստիարակման , հղիության ,ծննդաբերության , տան աշխատանքներից բացի ,կնոջ ուսերին այլ պատասխանատվություններ բարդվեին, արդեն դա անարդարություն կլիներ, քանզի կանայք չէին կարողանա լիարժեք կատարել իրենց ամբողջ պարտականությունները: Ուստի իսլամը պարտականությունները բաժանել է մասերի: Նա փորձել է կանանց ու տղամարդկանց  ֆիզիկականին ու հոգեկանին համապատասխան պարտականություններ վստահել նրանց:

Սերնդի դաստիարակությունն ընտանիքի գլխավոր պարտականություններից է համարվում: Իսլամական կառավարության մեջ պարտականություն է ճշտված՝  տարբեր առումներով ապահովել սերունդների ճիշտ դաստիարակության հնարավորությունները: « Ծննդյան պահից ի վեր յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր ծնողների կամ պետության կողմից ստանալու համապատասխան խնամք, կրթություն, ինչպես նաև նյութական, ֆիզիկական և բարոյական աջակցություն»: Ի դեպ յուրահատուկ խնամքի տակ լինի հղի կինը : Իսլամի օրենքի համաձայն՝ զավակներն էլ պատասխանատվություն ունեն իրենց ծնողների ու ազգականների նկատմամբ:

Կարևոր տեղ է հատկացված ամուսնությանն ու ընտանիքի ձևավորմանը: Ամուսնությունը «Մարդու իրավունքների իսլամական հռչակագրի տրամաբանության մեջ մեծ տարբերություն ունի արևմտյան իրավունքների հետ և այն էլ իդեալական ու նպատակադրված ամուսնության վերաբերյալ համաձայնությունն է ,որը ավելի կայուն  է դարձնում այն: Ղուրանի այաների համաձայն՝ ամուսնությունը իսլամում նպատակային է,ինչը կանանց ու տղամարդկանց միջև ստեղծում է փոխադարձ հարգանք և հոգեկան ու ֆիզիկական անդորր ,մինչդեռ արևմտյան հասարակություններում ամուսնության նպատակն է հագուրդ տալ սեռային ցանկություններին:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում բացակայում է մարդկային արժեքների, բարոյականության ու հավատամքի վերաբերյալ անդրդարձն ,ինչն ընդգծված է Մարդու իրավունքների իսլամական հռչակագրում: Այս կարևոր հարցն իր հետքերը դրսևորում է ընտանիքում: Երբ մարդու տարբեր խավերի կյանքի նպատակը լինի ավելի շատ ազատություններ ու ավելի քիչ սահմանափակություններ, բնականաբար այ նպատակը չի կարող համահունչ լինել սիրո, զոհաբերության ու հավատարմության նման հասկացությունների հետ: Ուստի այստեղ կասկածներ են առաջանում և թերարժևորվում են ընտանեկան արժանիքները: Այն հայեցակարգը ,որում միայն անհատական հաճույքներն են դրված, բնականաբար ընտանիքը լոկ միջոց է անհատի շահերի ապահովման համար:

Հարկ է նշել, որ վերջին շրջանում իսլամական հանրապետությունում կանանց նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ մեղմացել է: Այսպես, 2015 թվականի դեկտեմբերին առաջին անգամ Իրանը  դեսպանի պաշտոնում կին է նշանակել. իսլամական հանրապետության դիվանագիտական առաքելությունը Մալազիայում կգլխավորի ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Մարիզե Աֆհամը: Իրանի նախագահն ընդգծել է, որ  այդ նշանակումը  «պետք է դիտարկել որպես երկրում իրանցի կանանց հնարավորությունների ցուցադրություն»: «Իրանի կանայք ակտիվ և շատ հաջող մասնակցություն են ունենում այնպիսի ոլորտների, ինչպիսիք են հասարակականը, մարզականը, կառավարման ոլորտը: Եվ իրանցի կնոջ վերջերս տեղի ունեցած նշանակումն ակներևաբար ցույց է տալիս, որ գենդերային հարցը ոչ մի նշանակություն չունի, երբ խոսքն այն մասին է, թե ում է պետք լայնամասշտաբ, լուրջ պարտականություններ վստահել», – ասել է Հասան Ռոհանին:

Նշենք, որ մինչև իսլամական հեղափոխությունն իրանցի կանայք լայն իրավունքներ ունեին և դրանով է բացատրվում, որ նրանք ակտիվ մասնակցություն էին ունենում իսլամական հեղափոխության ժամանակ անցկացվող ցույցերին: Սակայն պահպանողական իսլամը և շարիաթի նորմերը որպես երկրի գաղափարախոսություն ընտրած իրանական նոր իշխանությունները չեղարկեցին կանանց իրավունքների մեծ մասը: Ֆարրուխրու Պարսան՝ Իրանի առաջին կին նախարարը (1968 թվականից Իրանի կրթության նախարար), հեղափոխությունից հետո մահապատժի ենթարկվեց: Հենց նրա շնորհիվ է, որ իրանցի կանայք 1963 թվականին ստացան ձայնի իրավունք, որը բարեբախտաբար իսլամական իշխանությունները չչեղարկեցին:

Այսօր Իրանում կանայք կազմում են ընտրազանգվածի 44 տոկոսը, սակայն նրանք դեռևս չեն  արողանում օգտագործել այդ ներուժը սեփական շահերի պաշտպանության համար:

Մարդու իրավունքների իսլամական հռչակագիրը մեծ նշանակություն է տալիս կանանց դիրքին և հավատամքի ու բարոյական սկզբունքներով ընտանիքի ամրապնդմանը ,որպեսզի ընտանիքը մեծարվի և կինը լինի ընտանիքի առանցքում ու խթանի ընտանիքի ամրապնդումը:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s