Հասարակագիտություն 10

Համաշխարհային կրոններ

1200px-ReligijneSymbole.svg

Արևապաշտություն

Արևապաշտությունը համաշխարհային կրոնադիցաբանական համակարգ է։ Հնագույն ժամանակներից Արևը եղել է երկրպագության առարկա և աստվածացվել է տարբեր ժողովուրդների կողմից։ Արևապաշտության մեջ առանձնանում են մեկ տասնյակից ավելի շատ հայտնի աստվածներ կամ աստվածություններ, որոնք դիցարանում կամ կրոնածիսական համակարգում ունեն առաջնային դեր և մինչև այժմ համարվում են պաշտամունքի կամ երկրպագման առարկա։ Արևապաշտությունը տարածված է եղել Ամերկյան Մայրցամաքում մասնավորապես Մեքսիակա, Հեռավոր Արևելքում՝ Ճապոնիա, արևելքում՝ Հնդկաստան։ Մերձավոր Արևելքում՝ Եգիպտոս և արաբական աշխարհ ։ Փոքր Ասիայում՝ խեթեր, հուրիներ, միտանիացիներ, հայեր, ֆարսիներ։ Արևմուտքում՝ հույներ, ֆրանգներ, գերմաններ, սկանդինավներ, շոտլանդացիներ։

Արևապաշտությունը նաև էթնիկական կրոնական համակարգ է և արևի պաշտամունքը ներկայացնող շատ աստվածներ երկրպագվել են նույն անունով տարբեր ժողովուրդների մոտ հարյուրամյակներ շարունակ։ Ութուն, Շամաշը-Միջագետքի մշակույթում, Թեշուբը-Փոքր Ասիական ժողովուրդների մոտ, Հելիոս — հույների, Ապոլոն — հռոմեացիների, Միհր— Հայաստանում, Իրանում, Հնդկաստանում, Ռան —Եգիպտոսում, Յառ կամ Յառիլո— Սլավոնների մոտ, Մոլոխը— Կարթագենում, Տոնատիուն— Ացտեկների և Մայաների մոտ, Ամատերասուն—Ճապոնիայում, Շամս -Եզդիների մոտ, Աարրան- արաբների մոտ։

Արևապաշտությունն իր արմատներով գնում է քաղաքակրթական մշակույթի խորքերը և կարող է ունենալ 18-19000 տարվա պատմություն, ավանդաբանորեն կապված է նախաջրհեղեղյան ժամանակների հետ։ Սա իր հերթին նշանակում է, այս քաղաքակրթության ավանդական կրոնական պատմությունը ունի իր նախաջրհեղեղյան կրոնական հիմքերը։   Արևապաշտության գոյության մասին առաջինը տեղեկանում ենք Հին Կտակարանից, «Եվ ասաց Աստված` թող լույս լինի: Եվ լույս եղավ »։

Նոյը բարեպաշտ էր և կրում էր մեծ լույս կամ արև տիտղոսը, ըստ Հին Կտակարանի մարդու կյանքը բաժանվում է երկու մասի, մինչև ջրհեղեղ և ջրհեղեղից հետո; Ջրհեղեղից հետո նոր մարդու համար աշխարհը բաժանվեց երկու մասի ՝ այնտեղ որտեղ Արևն է և այնտեղ որտեղ արդյուքն է Արևի։ Բնապաշտության առարկան զգայական առումով միշտ ընկալելի է և շոշափելի է ֆիզիկապես որպես բնության արդյունք մարդու համար։ Բնապաշտության գլխավոր երևույնթներն են տարվա չորս եղանակները, արևի և մարդու փոխհարաբերությունն այդ չորս եղանակային գոտիներում։ Բնապաշտությունը ձևավորել է որոշակի սկզբունքներ և ծեսեր որոնք ուղեկցում են արևին ձմեռային, գարնանային, ամառային և աշնանային եղանակային անցումների ժամանակ ։ Մինչև այժմ բնապաշտությունը հանդիսանում է մարդու կենցաղի մի մասը, իր սկզբնունքներով բնապաշտությունը մեկ աստիճան ցածր է Արևապաշտությունից։

Զրադաշտականություն

Զրադաշտականությունն իր անունը ստացել է Աստծուց հայտնությամբ զրադաշտական դավանանքի ուսմունքն ու հիմնական գաղափարները ստացած նահապետի՝ Զրադաշտի անունով։

Ըստ Զրադաշտականության նախապես գոյություն է ունեցել երկու սկզբունք՝ բարի, ստեղծարար ոգի  Ահուրամազդան՝ միակ գերագույն աստվածությունը։ Քչերին է հայտնի, որ Ահուրամազդա անվան մեկնաբանությունը արված է Ավեսթայում՝ որը բառացիորեն նշանակում է «աստծո հուրը մեզ տա նաև լույս, ջերմություն տա», և չարը անձնավորող Ահրիմանը։

Աշխարհի արարում

Ահուրամազդայի արարչագործությունը ընթացել է երկու փուլով. սկզբում գերագույն աստվածն արարել է ոչ նյութական, հոգևոր, ոգեղեն աշխարհը՝ «մենոգ», որից հետո միայն ոգեղեն աշխարհին կյանք տվել նյութականում: Արարչագործության այս երկու փուլերը միասին Զրադաշտականությունում կոչվում են «Բունդահիշն»՝ հիմքերի արարում։ Ահուրամազդայի արարչագործությունը հանգեցրել է չար սկզբունքի գործունեությանը, քանի որ ոգեղեն աշխարհում արարված էակները անխոցելի էին, իսկ արդեն նյութական աշխարհում, նրանք հասանելի են դառնում չար ուժերի համար։ Ահրիմանը գործի է դնում իր էմանացիաները «դրսևորումները տարբեր տարերքներում»՝ Չար Մտքին, Ցասմանը, Կեղծիքին։ Նրան են հարում դևերը, որոնք ձգտում են ավերել Ահուրամազդայի արարչային աշխարհը։ Այսպես են առաջանում մահը, հիվանդությունները, աղետները։

Այս պայքարում, որ պիտի վերջանա Ահուրամազդայի հաղթանակով մեծ տեղ է զբաղեցնում մարդը։ Մարդն ունակ է ընտրություն կատարել չարի ու բարու միջև։ 

Աշխարհում արդարության վերականգնման ու չարի ոչնչացմանը հասնելու միակ ուղին Արտան է՝ վարքի և պաշտամունքի բարձրագույն և արդար կարգը, որի հիմքում ընկած է մարդկային վարվելակերպի զրադաշտական երրորդությունը՝ «Բարի Խոսք», «Բարի Միտք», «Բարի Գործ»։

Այն հրաշագործ պահը, երբ Ահուրա Մազդան, Ամահրասպանդները և մարդիկ հաղթանակ կտոնեն չարի ու Ահրիմանի դեմ կոչվում ՝ Ֆրաշոքարաթի։ Այդ ընթացքում Մարդը պարտավոր է բազմացնել և պահպանել բարի արարչությունները, այն, ինչ օգտակար է, լինել զուսպ և կարգապահ, կատարել կրոնական կանոնները, պաշտամունքային և մաքրագործական ծեսերը։ Կրոնաբարոյական օրենքների խախտումով մարդն օժանդակում է չարիքին և մեղք գործում իր հոգու դեմ։ Մահացածի հոգին, համապատասխան մարդու արդար և անարդար խոսքերի, մտքերի և արարքների ուղարկվում է դրախտ կամ դժոխք։

Հնադարում Զրադաշտականության մեջ ընդունված չէր ժամանակագրական հերթականություն պահպանել և միայն հելլենիստական շրջանի մեկնարկով է ձևավորվել մշակույթը պարզելու և կազմելու ժամանակագրություն։ Ըստ «Արդա Վիրազ» գրքի Զրադաշտին ու Ալեքսանդր Մակեդոնացուն բաժանում է 300 տարի ապա ստացվում է մ.թ.ա. 754 թվական։

Զրադաշտական տաճարներում կամ մեհյաններում, որոնք կոչվում են «ատաշկադէ» հայերեն (ատրուշան) բառացիորեն՝ (Կրակի տուն), պահվում են անմար կրակներ, որոնք վառվում են ավելի քան տասնամյակներ, հարյուրամյակներ ու անգամ հազարամյակներ, Սրբազան կրակի համար նախատեսված էր նաև շինություն որը կոչվում էր Չորտակ։
Ցայսօր վառվում է միայն Յազդ քաղաքի տաճարի սրբազան կրակը, որտեղ զրադաշտականները տեղափոխվել ու առ այսօր ապրում են սկսած 13-րդ դարից։

Սրբազան կրակի (հավերժական կրակ ) որը մենք հիմա ընկալում ենք անմար կրակ ստեղծված էր հատուկ մի կառույց որը կոչվում էր Չորտակ Հայաստանում չի պահպանվել, սակայն Անիի պեղուների ժամանակ հայտաբերել են։

Զրադաշտական աշխարհայացքը ենթադրում է երկու՝ բարի և չար ուժերի պայքար մարդկային հասարակությունում, միաժամանակ բարի հաղթանակի համար զրադաշտական համայնքի ներկայացուցիչները չպետք է իրենց զրկեին աշխարհիկ կեցության հիմնական պահանջներից, որոշ դեպքերում նաև ուրախություններից և հաճույքներից։ Զրադաշտականությանը հատուկ չէ անձի ամբողջական նվիրումը կրոնի պաշտպանությանն ու կույր հավատքը։ Միաժամանակ չի խրախուսվել միանձնությունն ու ասկետիզմը։
Հոգևորական դասի հիմնական պահանջն է եղել համայնքի ներկայացուցիչներից սահմանված կարգ ու կանոնի պահպանությունն ու բարիքներ բերող պատվիրանների կատարումը։

Բարի պատվիրաններ Մեղքեր
1. մեծահոգություն
2. ազնվություն
3. շնորհակալ լինել
4. բավարարվածություն
5. (ընկալում) հասկանալ, որ պետք է միայն բարին անել ու բարով պատասխանել մարդկանց
6. վստահություն, որ այն ամենն, ինչ լավն է ու բարին՝ արարվել է արարչի՝ Ահուրա Մազդայի կողմից
7. վստահություն, որ այն ամենն, ինչ սուտն է ու չարիք՝ դա արարվել է Ահրիմանի կողմից
8. հավատ վերածնությանն ու վերջնական փրկությանը
9. ամուսնություն
10. խնամակալության պարտավորությունների կատարում
11. արդար աշխատանք
12. վստագություն Մաքուր հավատին
13. հարգանք մյուսների արած աշխատանքի նկատմամբ
14. տեսնել մյուս մարդկանց առաքինություններն ու գնահատել դրանց ըստ արժանավույն
15. սիրել բարի մարդկանց
16. հեռու վանել մտքերը չարիքի և վրեժխնդրության մասին
17. երբեք չար նախանձի զգացմամբ լցված չլինել
18. չունենալ հեշտասեր ցանկություններ
19. թշնամություն չանել մարդկանց հետ
20. բացակա կամ մահացած մարդկանց ունեցվածքին երբեք վնաս չհասցնել
21. չպահել քո մեջ չարիք
22. ամոթի զգացումից մեղքեր չգործել
23. չքնել ալարկոտությունից
24. վստահություն ու հավատ Յազատաների հանդեպ
25. չկասկածել դրախի և դժոխքի գոյության վրա և հավատալ հոգու համապատասխանությանը դրանց
26. հեռու մնալ չարախոսություններից ու նախանձից
27. ուսուցանել մյուսներին անել միայն բարին
28. լինել բարիների ընկերն ու չարիքի թշնամին
29. հեռու մնալ խաբեությունից
30. չստել ու չխաբել
31. խոստումներն ու համաձայնությունները միշտ կատարել
32. խուսափել վնաս տալ մյուս մարդկանց
33. միշտ պատրաստ լինել օգնելու հիվանդներին, անօգնականներին և ճանապարհորդներին
1. պղծվածություն
2. այլասերում
3. արդարամիտի սպանություն
4. ամուսնական պարտավորությունների խախտում
5. խնամակալության պարտավորվածությունների խախտում
6. մարել Վրահրամի կրակը
7. շան սպանություն
8. կուռքերի պաշտամունք
9. հավատը ամեն տեսակի այլ դավանանքներին
10. վստահության կորուստ
11. ստի աջակցություն և մեղքը թաքցնել
12. անգործություն
13. հավատը գնոստիկական ուսմունքներին
14. զբաղվել կախարդությամբ
15. աղանդավորություն
16. դևերի պաշտամունք
17. գողի հովանավորչություն
18. համաձայնության խախտում
19. վրեժխնդրություն
20. բռնություն, որը նպատակ ունի սեփականացնելու ուրիշի ունեցվածքը
21. մաքուր և արդարամիտ մարդկանց վիրավորել
22. զրպարտություն
23. մեծամտություն
24. գնալ ուրիշի կանանց մոտ
25. անշնորհակալություն
26. ստել
27. անբավարարվածություն լավով ու բարիով
28. ուրախության զգացում այլոց ցավից և տանջանքներից
29. չարիքների ի կատար ածում
30. ցավի զգացում կատարած բարի գործի համար

Բուդդայականություն

Երեք համաշխարհային կրոններից մեկը: Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են «Թհերավադա» («ավագների դպրոց») և «Մահայանա» («մեծ մարտակառք») ուսմունքները։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (Կամբոջա, Լաոս, Թայլանդ, Մյանմա և այլն), Մահայանան՝ Արևելյան Ասիայում (Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան և այլն)։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի (խորասուզում) միջոցով։

Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։

Բուդդան առաջա­ցրեց նոր սկզբունք՝ բոլոր մարդիկ նույնն են և հավասար։ Նրանք տարբերվում են ոչ թե ծագմամբ, մաշկի գույնով, սոցիալական դիրքով, այլ բարոյական գիտակցությամբ, բարձրագույն ճշմարտության ըմբռնմամբ։ Տառապանքներից ազատագրվելու և փրկվելու ուղին Բուդդան տեսնում էր ինքնակատարելագործման, ինքնուրույն կեր­պով բարին ու չարը ճանաչելու, ինքնամաքրագործման ու ինքնաճանաչո­ղության մեջ։ Զոհաբերությունների ծիսակատարությունների համակարգը նա փոխարինեց հաճույքների, կրքերի և ցան­կությունների զոհաբերմամբ։

Բուդդիզմի փրկության վարդապետության հիմքում ընկած է չորս «վեհագույն ճշմարտությունների» մասին ուսմունքը՝

  • մարդկային կյանքը տառապանք է. գոյություն ունենալ նշանա­կում է տառապել
  • տառապանքնե­րը ծնվում են որոշակի պատճառներից. ցանկություններ, կրքեր, ձգտումներ, ապրելու տենչ
  • ազատագրվելու ուղին. այն է՝ հրաժարվել ցան­կություններից, զսպել կրքերը, ձգտումները
  • առաքինություններ. մարդը ազատվում է տառապանքներից և հայտնվում հանգիստ վիճակում

Բուդդայի 8 առաքինություններն են.

  1. ճշմարիտ հայացք. ազատվել մոլորություններից, որի համար պետք է հասկանալ 4 ազնիվ ճշմարտությունները
  2. ճշմարիտ վճռականություն. հեռու մնալ աշխարհիկ կյանքից, վատ մտադրություններից, մարդկանց նկատմամբ ունեցած թշնամանքից
  3. ճշմարիտ խոսք. հեռու մնալ ստախոսությունից, զրպարտությունից, դաժան խոսքերից, անիմաստ խոսակցություններից
  4. ճշմարիտ վարքագիծ. հրաժարում ամեն ապրողի սպանու­թյունից, զգայական հակումների կեղծ բավարարումից
  5. ճշմարիտ ապրելակերպ. ապրել ազնվորեն, նույնիսկ կյանքը պահպանելու համար չդիմել արգելված միջոցների
  6. ճշմարիտ ջանք (ջանադրություն.՝ պետք է հեռացնել վատ մտքերը և ծնել լավ մտքեր և դա կատարել անընդհատ
  7. մտքի ճշմարիտ ուղղվածություն. պետք է ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա՝ մարմինը մարմին է, միտքը՝ միտք, և առաջնորդվել այն մտայնությամբ, որ այս աշխարհում ամեն ինչ անցողիկ է
  8. ճշմարիտ կենտրոնացում. որը ներառում է 4 հաջորդական աստիճաններ.
  • զուտ ուրախություն, էքստազ, որը ծնվում է առանձնացմամբ և օբյեկտի մտային ուսումնասիրությամբ
  • ներքին հանգստություն և խաղաղություն՝ ազատում դատո­ղություններից և ուսումնասիրություններից
  • ազատում էքստազից, ուրախությունից, մարմնական բոլոր զգայություններից ազատվելու գիտակցում և կատարյալ անխռով վիճակի ձեռք բերում
  • բացարձակ հանգիստ վիճակ, անտարբերություն ինքնա­տիրապետման, տառապանքի ազատության, նույնիսկ այդ վիճակի գիտակցման նկատմամբ։

Քրիստոնեություն

 Միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում։

Ի տարբերություն այլ կրոնների, քրիստոնեությունում կան խորհուրդներ, որոնք տարբերվում են այլ կրոնների ծեսերից և արարողակարգերից։ Եթե ծեսերը խորհրդանշում են Աստծո և մարդու միջև կապ հաստատելու միջոց, որը երաշխավորում է աշխարհի և մարդու՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներդաշնակությունը, ապա խորհուրդները բերում են մարդկային կյանքում Աստծո ներկայությունը։

Խորհուրդներից ամենակարևորներն են հանդիսանում Մկրտությունը (ազդարարում է մարդու՝ քրիստոնեական կյանքի մուտքը, խորհրդանշում է Աստծո հետ միաձուլումը) և Հաղորդությունը (եկեղեցական արարողակարգի ընթացքում օրհնված հացի և գինու ճաշակում, որը խորհրդանշում է, որ մարդը հավատում է Քրիստոսին, ճաշակում է նրա “մարմինն ու արյունը”, որպեսզի Քրիստոսը “ապրի նրա մեջ”)։ Ուղղափառությունը և Կաթոլիկությունը ունեն ևս 5 Խորհուրդներ, որոնք բողոքականությունը չի ընդունում։

Քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել I դարում՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի քարոզչությամբ, որոնք Հայ առաքելական եկեղեցու կողմից հետագայում հռչակվեցին Հայոց առաջին լուսավորիչներ։ Հայաստանում կազմավորվում են քրիստոնեական համայնքներ (եկեղեցիներ), կարգվում նոր հավատի սպասավորներ, եպիսկոպոսներ, որոնք կապեր են հաստատում հարևան երկրների, հատկապես Միջագետքի, Ասորիքի, Կապադովկիայի հավատակիցների, Ալեքսանդրիայի, Սամոսատի, Եդեսիայի, Անտիոքի, Կեսարիայի աթոռների և համայնքների հետ։ Փոքր Հայքում կատարվում էին քրիստոնյաների մասսայական ձերբակալություններ։ 301 թվականին՝ Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք, քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն և սկսել բռնի կերպով տարածվել ամբողջ Մեծ Հայքի տարածքում։ Քրիստոնեության քարոզումը ընթանում էին դաժան բնռություններով, նախկին հավատքի հետևորդների դաժան սպանություններով ու մշակութային արժեքների կործանմամբ։ Գրիգոր Լուսավորիչը, դառնալով առաջին քահանայապետ, շարունակել է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործը և ապահովել Հայոց առաքելահաստատ Աթոռի ժառանգականությունն ու հարատևությունը։ Հայաստանը դարձել է կենտրոնատեղի՝ խթանելով քրիստոնեության տարածումը Վրաստանում, Աղվանքում, Հս. Կովկասում։ Քրիստոնեությունը, նախկին մշակութային արժեքների հիման վրա, նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին ու հետագա զարգացմանը, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, համամարդկային մշակույթին և քաղաքակրթությանը հայ ժողովրդի բերած ավանդին, ինչպես նաև երկար դարեր համախմբել է ժողովրդին, եկեղեցու շնորհիվ կապել ազգի տրոհված հատվածները։

Իսլամ

Միաստածային կրոն, որի համաձայն կա միայն մեկ և անվիճելի աստված (Ալլահ) և Մուհամմադը աստծու վերջին մարգարեն է: Այն աշխարհում երկրորդ ամենամեծ կրոնն է և ամենաարագ աճող հիմնական կրոնն է աշխարհում, ավելի քան 1,8 միլիարդ հետևորդով կամ իսլամ դավանում է աշխարհի բնակչության 24,1%-ը, որոնց անվանում են մուսուլմաններ: Իսլամի համաձայն Աստված, ով գթասիրտ է, ամենակարող և միակը, իր մարգարեների միջոցով ուղարկել է իր ավետարանները մարդկությանը: Իսլամի սուրբ գիրքը համարվում է Ղուրանը, որը մուսուլմանների կողմից բացվում է որպես աստծու խոսք:

Իսլամը սկիզբ է առել 7-րդ դարի սկզբին Մեքքայում: Իսլամական ոսկե դար պատմաբանները անվանում են 8-րդ դարից մինչև 13-րդ դարն ընկած ժամանակաշրջանը, որտեղ պատմական իսլամական աշխարհում զարգացավ գիտությունը, տնտեսությունը և մշակույթը:

Մուսուլմանների մեծ մասը իսլամական հիմնական երկու ճյուղերից մեկին են պատկանում Սուննի (75–90%) կամ Շիա(10–20%): Մուսուլմանների 13%-ը ապրում է Ինդոնեզիայում, որը ամենամեծ Մուսուլմանական երկիրն է: Մուսուլմանների 31%-ը ապրում է Հարավային Ասիայում, 23%-ը` Մերձավոր Արևելք-Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ առաջատար կրոնն է և 15%-ը Ենթասահարայում:

Ղուրանը իսլամի սուրբ գիրքն է։ Ըստ իսլամի ուսմունքի, Ղուրանը ուղիղ, հավերժական և իրական Աստծո խոսքն է։ Ղուրանը ուղարկվել է Աստծո կողմից յոթերորդ երկինք, և ապա՝ հրեշտակ Գաբրիելը (Ջաբրաիլը) մաս-մաս փոխանցեց այն Մուհամմադ մարգարեին ավելի քան 23 տարիների ընթացքում։

Ղուրան բառը գալիս է արաբական qurʼān բառից (բարձրաձայն ընթերցանություն)։ Ղուրանը բաղկացած է 114 սուրաներից (գլուխներ) և 6600 այաներից։  Մուսուլմանները կարծում են, որ Ղուրանը պարունակում է Աստծո նոր օրենքը, որն ունի աննշան տարբերություններ նախորդող օրենքներից։

Մուհամմադը (մոտ 570 թ – հունիսի 8, 632 թ) – Իսլամի մարգարեն է, ով ուղարկվել է Աստծո կողմից ամբողջ մարդկությանը։ Մուսուլմանները հավատում են, որ Մուհամմադի միջոցով, Աստված ուղարկել է նոր կրոնը – իսլամը – ավարտուն տեսքով, ինչպես նաև Ղուրանը – վերջին Աստվածային Հայտնությունը։ Ըստ Իսլամի դրույթների, Մուհամմադը – Աստծո վերջին առաքյալն է նրանից հետո առաքյալներ չեն լինի մինչև դատաստանի օրը։ Ռազմաքաղաքական, տնտեսական, կրթական և այլ ձեռքբերումները մուսուլմանների կողմից հանգեցրել է նրան, որ իսլամը դարձավ համաշխարհային կրոն։

Մուհամեդը ծնվել է Մեքքա քաղաքում։Մեքքայում նա սկսում է քարոզել իր նոր կրոնը։Սակայն մեքքացիները չընդունեցին նրա քարոզները։Եվ 622թ․–ին նա ստիպված փախչում է Մեդինա։Մուհամեդի փախուստի տարին էլ համարվում է մուսուլմանական թվարկության սկիզբը։ Մուհամեդը այդ նոր կրոնը անվանեց իսլամ։Իսլամի հավատացյալները կոչվում են մահմեդականներ։ Բեդվինների օգնությամբ Մուհամեդը գրավում է Մեքքա քաղաքը։Շուտով մեկը մյուսի հետևից բոլոր արաբական ցեղերը ընդունեցին իսլամը։ Այսպես Մուհամեդը ստեղծեց միասնական արաբական պետություն։Մուհամեդի մահից հետո նրա քարոզները գրի առնվեցին։Հավաքածուն կոչվեց Ղուրան։

Հուդայականություն

Հուդայականությունը հնագույն միաստվածային կրոն է, որը հրեա ժողովրդի ազգային կրոնի համարում ունի: Օգտագործվում է նաև մովսիսականություն և հրեականություն եզրերը: Սուրբ գրային հիմնական տեքստերը Թորան ու Թալմուդն են: Առավել մեծ տեքստը Թանահը կամ Հին կտակարանն է, որը հայտնի է որպես հրեական աստվածաշունչ:

Հուդայականության պատմությունը պայմանականորեն բաժանվում է չորս շրջանների՝ աստվածաշնչական, հելլենիստական, թալմուդական կամ ռաբիական և բարենորոգչական: Հուդայականության կազմակերպական կառույցը սինագոգն է, իսկ հոգևոր դասը՝ ռաբիները: Հուդայականության հիմքում Յահվեի պաշտամունքն է, ով ուխտ կնքեց նախահայր Աբրահամի հետ ու նրանց տարավ խոստացված երկիր: Մարգարեությունների համաձայն տեղի է ունենալու մեսիայի գալուստը, որը պետք է հաստատի Իսրայելը որպես գերհզոր տերություն:

Հրեաների համար մեծ նշանակություն ունի Երուսաղեմում գտնվող Սողոմոնի տաճարը, որի հռոմեացիների կողմից ավերվելուց հետո, մնացել է միայն հյուսիսային պատը կամ «Լացի պատը»: Հուդայականության համակարգում կարևոր նշանակություն ունեն մի շարք ծիսակատարություններ, մասնավորապես թլպատությունը, որով երեխային նվիրաբերում է տաճարին նրա ծնունդից ութ օր անց: Հուդայականությունը ունի երկու մեծ հիմնական ուղղություններ՝ քարաիմականություն և հասիդականություն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s