Հասարակագիտություն 10

Իրանի վերաբերմունքը Իրաքի քրդական խնդրի կապակցությամբ

timthumb (1)

Իրաքյան Քուրդիստանը հանրաքվեի պատճառով տնտեսական շրջափակման եզրին էր: Բաղդադը սկսեց շրջափակել Իրաքյան Քուրդիստանը՝ արգելելով միջազգային թռիչքները և ֆինանսական գործունեության տարածումը: Իրանը և Թուրքիան ևս պատրաստ են միանալ պատժամիջոցներին, որոնք սպառնում են սառեցնել նավթի տարանցումը: Իսկ մարզային իշխանությունները նավթի արտահանման համար հույսը դրել են Ռուսաստանի վրա:

Իրաքի խորհրդարանն ընդունում է  մի բանաձև, որով երկրում, այդ թվում քրդաբնակ շրջաններում կասեցվում են ֆինանսական գործարքները: Իրաքի խորհրդարանի բանախոս Սալիմ ալ-Ջաբուրն ասել է, որ ոչ մի շրջափակում չկա, պարզապես ուզում ենք, որ այս որոշումն ազդի Քուրդիստանի ժողովուրդի վրա: Ըստ նրա՝ Քուրդիստանի օրական շրջանառությունը կազմում է 4-5 մլն դոլար; Այդ պատճառով կենտրոնական իշխանությունը սկսել է տնտեսական պատերազմը Իրաքյան Քուրդիստանի հետ՝ ի պատասխան հանրաքվեի:

Անկախության հանրաքվեն, որին դեմ էին Իրաքը, Թուրքիան և ԱՄՆ-ն, իսկ կողմ՝ Իսրայելը, տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին: Երկու օր անց տեղական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ընտրողների ավելի քան 90%-ը ինքնորոշվել է:

ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեի անցկացմանը: ԱՄՆ-ի դիրքորոշումը կիսում է նաև Իրանը: Երկրի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ այդ հանրաքվեն աղետ կդառնա երկրի և ողջ տարածաշրջանի համար: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին իր հերթին հայտարարել է, որ «Քրդստանն Իրաքի անքակտելի մաս է հանդիսանում, և Իրանն աջակցում է Իրաքի ամբողջականությունը»:

Իրաքի, Թուրքիայի և Իրանի իշխանությունները դատապարտել են հանրաքվեն՝ սպառնալով իրականացնել տնտեսական պատժամիջոցներ: Իրաքի կառավարությունը կոչ արեց դադարեցնել բոլոր չվերթները Իրաքյան Քուրդիստանում: Թեհրանը ևս նպաստեց Քուրդիստանի մեկուսացմանը: Նա ժամանակավոր արգելեց նավթի ներմուծումն ու արտահանումը: Թեհրանը սպառնացել է նաև փակել սահմանամերձ տարածքները և Իրաքի հետ մասնակցել մարտական զորավարժություններին:

Որքան էլ Իրանը կառավարելի դաշտում է պահում քրդական խնդիրը՝ բնական է, որ Իրաքյան Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեն մտահոգում է պաշտոնական Թեհրանին։ Սա է պատճառը, որ բազում տարաձայնություններ ունեցող Իրանը և Թուրքիան քրդական ինքնավարությունում անցկացվող հանրաքվեի հարցում  բավական մոտ դիրքորոշում ունեն։
Ի տարբերություն Իրանի, Անկարան ավելի կտրուկ է արտահայտվում այս հարցի առնչությամբ։ Ինչ վերաբերում է  Իրանին, ապա երկրի նախագահ Հասան Ռոհանին հանրաքվեի հարցով խորհրդակցություններ է ունեցել ինչպես Թուրքիայի և ՌԴ-ի նախագահի, այնպես էլ Իրաքի վարչապետի հետ։

Բոլոր այս քննարկումներում նա դեմ է արտահայտվել հանրաքվեին՝ ընդգծելով տարածաշրջանում սահմանների անխախտելիության հանգամանքը։ Իրանը, երկրի ներսում ունենալով անջատողականության սպառնալիք, բնական է, որ պետք է դեմ արտահայտվի սահմանների շուրջ բոլոր գործընթացներին, որոնք կարող  են նոր պետություն առաջացնել ։

Իրանում քրդերի իրավունքները անհամեմատ բարձր մակարդակի վրա են, ոչ այնպես, ինչպես Թուրքիայում։ Քրդերի հետ կապված այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ Թուրքիայում, չեն կարող ի հայտ գալ Իրանում։ Որոշ փորձագիտական շրջնակների կարծիքով, շատ դեպքերում դա պայմանավորված է քրդերի՝ իրանալեզու ժողովուրդ լինելու հանգամանքով և նրանով, որ Քրդստանը պատմականորեն Իրանի մաս է կազմել ։
Թեհրանը Անկարայի նման մտահոգված է, որ հարեւան երկրում Քուրդիստանի անկախացումը կարող է բորբոքել քրդական ձգտումները երկրի ներսում: Բացի այդ, Իրանը ներկայիս փաստացի ազդեցություն ունի Իրաքի վրա, որտեղ նույնպես շիաներն են իշխանության ղեկին: Քուրդիստանի անկախությամբ տարածքի մի մասը դուրս է մնալու Իրանի ազդեցությունից եւ կարող է հարել հակառակ ճամբարին:
Իրանը փորձում է չսրել  հարաբերությունները ոչ պաշտոնական Բաղդադի, ոչ էլ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ՝ գիտակցելով, որ հանարքվեից հետո տարածաշրջանում լուրջ զքարգացումներ են տեղի ուեննալու։

Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը բխում է Իրաքում ապրող բոլոր ժողովուրդների շահերից և դրա խախտումը կարող է նոր ճգնաժամերի ու անկայունության պատճառ դառնալ։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s