Նախագծեր

Հայ-իրանական միջկրթական կապեր. շուրջտարյա նախագիծ

5 (1)

Նպատակը՝ 

Մշակութային և կրթական փոխանակումներ, լեզվական հմտությունների բարելավվում , հայրենագիտական-ճանաչողական ճամփորդություններ

Մասնակիցներ՝

Միջին, ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ, այլ հետաքրքրված շահառուներ

Ընթացքը՝

  1. Ստեղծել իրանագետների ակումբ

Իրանագետների ակումբի ներկայացուցիչներ կարող են դառնալ պատմության, օտար լեզուների, երաժշտության և պարի դասավանդողները, ինչպես նաև նրանք, ովքեր հետաքրքված են Իրանով, պատմությամբ, պարով, մշակույթով և այլն:

2. Ծանոթություն պատմամշակութային կապերին

Սեմինարների, կլոր սեղանների ընթացքում երեխաները ներկայացնում են իրենց նախապես տրված թեմաների վերաբերյալ հետաքրքրաշարժ նյութեր (իսլամական հեղափոխության, հեղափոխության արտահանման փորձերի, աստվածապետական երկրի և այլ թեմաների վերաբերյալ):

3. Հայ-իրանական սովորույթների և ավանդույթների ուսումնասիրում

Ուսումնասիրում ենք հայ-իրանական սովորույթների նմանությունները և տարբերությունները առաջ և հիմա:

4. Լեզվական հմտությունների ձեռքբերում

Պարսկերեն սովորել ցանկացողները ձեռք են բերում բանավոր-խոսակցական խոսքի հմտությունները, սովորում շփվել իրանցիների հետ:

5. Այցելություն իրանական Կապույտ մզկիթ և այլ մշակութային հուշարձաններ Հայաստանում

Հայտնի է, որ 19-րդ դարի սկզբում Երևանում կար ութ մզկիթ: Իրանագետների ակումբի մասնակիցները հավաքում են նյութեր մզկիթների վերաբերյալ և կատարում այցելություններ:

6. Վերցնում ենք հարցազրույց

Իրականացնելով քաղաքային թափառումեր՝ պարսկերենն ընտրած երեխաները ներկայանում են և իրանցիներից վերցնում են հարցազրույց, սիրում են արդյոք Հայաստանը, ինչու են նախընտրում այցելել Հայաստան և այլն:

7. Թատերական բեմականացում. Արշակի II-ի և Շապուհի հանդիպումը հայերենով և պարսկերենով

8. Կրթական փոխանակումներ 

Ինչպես գիտենք, Երևանում կան մի շարք դպրոցներ, որտեղ դասավանդվում է պարսկերենը: Կրթական փոխանակումների իրականացում ինչպես Երևանի դպրոցների, այնպես էլ Մեղրիի կենտրոնի հետ:

9. Կապերի հաստատում հյուսիսային Իրանում գործող դպրոցների հետ

Երևանում գործող Իրանի մշակույթի օգնությամբ, ինչպես նաև ինտերնետային տարբերակով կապերի հաստատում հյուսիսային Իրանի դպրոցների հետ: Այց դեպի Իրան նախապատրաստություն:

10. Խոհանոց

Ծանոթություն արևելյան խոհանոցին: Երեխաները պարտաստում են իրանական ուտեստ, իսկ իրանցիները՝ գնահատում:

Արդյունքում՝

Նախագիծն ամփոփող տեսանյութեր, փոխայցելություններ, կապերի ամրապնդում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s