Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտի 2-ից սկսեցի աշխատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ որպես պարսկերենի ուսուցչուհի: Իսկ մինչ այդ՝ փետրվարի 27-ից մասնակցել եմ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի կողմից նախաձեռնված պարսից լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, ստացել վկայական:

Այդ ընթացքում շրջել եմ կրթահամալիրի մյուս հաստատություններով, ծանոթացել եմ աշխատելաոճին, սահմանված կարգին և աշխատանքային նրբություններին: Իմ անձնական բլոգում տեղադրել եմ հոդվածներ (նաև հեղինակային), ուսումնական նյութեր 2017-2018 ուստարվան առնչվող, տեղադրել եմ լուրեր Իրանի Իսլամական Հանրապետության վերավերյալ: Մասնակցել եմ նաև կրթահամալիրի դասավանդողների համար մարտի 26-ից մեկնարկվող գարնանային ճամբարին: Հերմինե Անտոնյանի օգնությամբ ծանոթացա ՏՏ ոլորտի նորություններին, իսկ բանասեր և մայրենիի ուսուցչուհի Հասմիկ Ղազարյանի հետ քննարկում անցկացրինք կրթահամալիրի մի շատ կարևոր հարցի՝ լրատվության փոխանցման ճիշտ  սկզբունքների, ինչպես նաև տարածված թերությունների մասին:

Այս ամենից զատ անցկացրել եմ դասեր ավագ դպրոցում՝ 9-րդ դասարանի աշակերտների հետ, դրան զուգահեռ միջին դպրոցի աշակերտներին ներկայացրել եմ Իրանի՝ որպես հարևան երկրի մշակույթներին ծանոթանալու և պարսկերենը օգտագործելու առավելություններին: Պատրաստվում եմ նաև վերսկսել պարսկերենի ուսուցման աշխատանքները նաև միջին դպրոցում:

  • Ուսումնական նհախագիծ

https://diananazaryan.wordpress.com/2018/03/31/%D5%A1%D5%B5%D6%81%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%B5%D5%BF-%D5%B4%D5%A6%D5%AF%D5%AB/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s