Նախագծեր

Այցելություն իրանական Կապույտ մզկիթ

13638690730Իրանը և իրանական մշակույթին ծանոթանալու նպատակով ապրիլին նախատեսում ենք այցելություն Երևանի Կապույտ մզկիթ՝ միջին և ավագ դպրոցի՝ պարսկերենը ընտրած աշակերտների հետ:

Ճամփորդության օրը՝ մայիսի 15

Ժամը՝ 13:30

Ճամփորդության պատասխանատու՝ Դիանա Նազարյան

Ճամփորդության ուղղություններ

  • Բաց դաս Մզկիթում
  • Հանդիպում Սպահանի համալսարանի դասախոս, լեզվաբան և հայագետ Մարիամ Թորաբիի հետ: Նա պատրաստակամություն է հայտնել պատասխանել կրթահամալիրի աշակերտների հարցերին և առավել մոտիկից ծանոթացնել իրանցիների ավանդույթներին և մշակույթին: Մարիամ Թորաբին իրագիտության և հայագիտության վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է:
  • Ընթարցանություն

Արդյունքում՝ սովորողների և դասավանդողի լուսաբանումների, հաշվետու նյութերի ամփոփում բլոգներում:

Մասնակից սովորողներ

  1. Անի Մելիքյան
  2. Աննա Ստեփանյան
  3. Լիրա Խաչատրյան
  4. Մարթա Մեջլումյան
  5. Նարեկ Խաչատրյան
  6. Արուսյակ Ավետիսյան
  7. Անի Թադևոսյան
  8. Էլեն Վարդանյան
  9. Դավիթ Գևորգյան
  10. Շուշան Հակոբջանյան
  11. Անահիտ Մկրտչյան

Այցը նպատակ ունի մոտիկից տեսնել իրանական մշակույթը, ճանաչել իրանական սովորույթները և ավանդույթները:

Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին։ Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև ամենամեծն էր։ Նա մի քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեով. և լայնանիստ գմբեթով։ Աղյուսակերտ է և մինարեն։ Գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով։Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին ։ Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը։ Արձանագրության մեջ հիշատակված մզկիթի կառուցման թվականը Հովհ. Շահխաթունյանցը կարդացել է ոչ թե 1179 (հիջրեթի), ինչպես այն կա, այլ՝ 1186 (հիջրեթի), իսկ Լինչը նշում է, որ մուսուկլան հոգևորականները մզկիթի կառուցումը վերագրում են Նադիր-Շահի ժամանակներին (1736-1747 թթ.)։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s