Իրանական խոհանոց, Իրանական մշակույթ

Տիգրան Հայրապետյանի հիշատակին նվիրված շաբաթ

HaftSeen-Nowruz-TurmericSaffron

Հայտնի արևելագետ Տիգրան Հայրապետյանի հիշատակին նվիրված օրերի ընթացքում մենք դիտեցինք իրանական կարճամետրաժ ֆիլմեր և քննարկում իրականացրինք: Այդ ընթացքում սովորեցինք պարսկերեն ինչպես գրական, այնպես էլ խոսակցական արտահայտություններ:

Այս օրերին համընկավ նաև իրանական Նոր տարին՝ Նովռուզը: Խոսեցինք տոնի, իրանցիների ավանդույթների մասին: Նովռուզի ընթացքում Իրանում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի (որի հիմնական մասը փոխառված է արաբական այբուբենից) 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։

Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի (սաբզե), որը վերածննդի, նոր կյանք սկսելու խորհրդանիշն է: Այն դնում են սեղանին՝ հավատալով, որ եկող տարի առատության տարի կլինի:

Ածիկը (սամանու) ուժի և հզորության նշանն է: Այն պարտադիր տան տղամարդն է պատրասում: Այն նաև առատության և համբերության խորհրդանիշն է համարվում:

Փշատը (սենջեդ) մտածված գործելու, ճիշտ քայլեր կատարելու խորհրդանիշն է համարվում: Այն դնում են սեղանին՝ հավատալով, որ գալիք տարում նրանց հաջողությունը միշտ ուղեկից կլինի:

Սխտորը (սիր), ինչպես գիտենք, հայտնի է իր բուժիչ հատկությամբ: Այն դնում են սեղանին՝ իրենց երկրի սահմանները թշնամիների հարձակումներից պաշտպանելու նպատակով:

Խնձորը (սիբ) գեղեցկության և առողջության խորհրդանիշն է: Այն սեղանին են դնում, որ ընտանիքից հեռու լինեն անհաջողությունները: Այն պարտադիր տան մեծ անդամներն են դնում սեղանին:

Աղտորը կամ սումախը (սոմաղ)համբերության և դիմակայության խորհրդանիշն է: Այն նոր կյանքի սկիզբն է համարվում:

Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են քացախ, հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ (հիացինտներ), ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր։

Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդութը, ըստ որի մի տղամարդ սևացնում է երեսն ու ձեռքերը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է ման ածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով։

Նոռուզի ժամանակ նաև հարազատները այցելում են միմյանց և մեծերը երեխաներին դրամ են նվիրում։

 

Leave a comment