Յուրաքանչյուր երեխա իր գույնն ունի

28829190_1622648077813779_178838353_n

Փետրվարի 27-ից սկսվեց պարսկերենի ուսուցիչների վերապատրաստման դասընթացը և տևեց 3 օր: Մենք հանդիպումներ ունեցանք իրանցի ուսուցիչների և հոգեբանների հետ, ովքեր կիսվեցին իրենց փորձով և մեզ ծանոթացրին դասավանդման նորագույն մեթոդներին: Նախ ուսուցչի համար կարևոր է լինել լավ հոգեբան. ծանոթ լինել բոլոր երեխաներին, նրանց հոգեվիճակին:

Մեզ համար հետաքրքիր էր այն, որ որոշ հոգեբաններ երեխաներին դասակարգում են երեք գույնի` կապույտ, նարնջագույն և կանաչ: Կապույտների խմբին են պատկանում բարի, զգայուն, շուտ կոտրվող երեխաները:

Նարնջագույնին` չարաճճի, աղմկոտ, անհանգիստ և ակտիվ երեխաները: Նրանք ուրախ են, որ ազատ են:

Կանաչներին են պատկանում հետաքրքրասեր, կարդացող երեխաները: Նրանք սիրում են հարցեր տալ: Ուսուցիչը պետք է նրան ուղղություն տա, թե որքանն է անհրաժեշտ սովորել: Նրանք շատ կարգապահ են, սիրում են քննադատել, որ ամեն ինչ լինի տեղը տեղին:

Ոսկեգույնների խմբին են պատկանում այն երեխաները, ում մոտ կարգավորված է ամեն ինչ, ստանդարտ է, գայթակղվող, միևնույն ժամանակ շուտ կոտրվող: Այս տեսակի երեխաներին չի կարելի ծանրաբեռնել, պետք է ազատ թողնել և չպարտադրել:

Ուսուցիչը նախ և առաջ պետք է հասկանա, թե տվյալ երեխան ինչպիսի ընտանիքից է գալիս, ինչպես է դաստիարակվել, սթրես ունի թե ոչ:  Երեխան դասարանում իրեն պետք է պաշտպանված զգա և ապահով: Պետք է սիրել նրան, շոյել, գովել, ոգեւորել: Նրանք դրա կարիքն ունեն ամենուր:

Պետք է իմանալ նրանց նախասիրությունները, չպարտադրել անել մի բան և ազատ ժամանակ տրամադրել:

Մեր դասընթացների նպատակն այն էր, որ կարողանանք երեխաներին սովորեցնել և լսելով, և տեսնելով: Կարևոր է նաև երեխայի և ուսուցչի միջև երկխոսությունը:

Փորձել շփվել պարսկերենով, խորհուրդ տվեք նրանց ձեռք բերել իրանախոս ընկերներ, նրանց հետ ևս շփվել պարսկերենով: Դասի ժամանակ ընդմիջումներ արեք, հանգստացեք

Դասը էլ ավելի հետաքրքացնելու համար գտեք հայերենի և պարսկերենի նմանությունները, լեզվի դժվարությունները, վախերը փորձեք հաղթահարել մտերմություն հաստատելով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s