Պարսկերեն

Պարսկական գիրը կամ պարսկերենի այբուբենը գիր կամ գրային համակարգ է, որը գործածում են պարսկերեն գրելու համար: Իրականում այս գրային համակարգը արաբական է, որից օգտվել են իսլամական դարաշրջանում՝ պարսից լեզուն պահպանելու համար, թեև այդ գրերին անցնելու ստույգ տարեթիվը նշված չէ:

Պարսկական գրային համակարգը պաշտոնապես ընդունված է Իրանում, Աֆղանստանում և Պակիստանում: Տաջիկստանում պարսկական գիրը դուրս մղվեց 1307 (1928) թվականին՝ լատինական, ապա կիրիլիկ գրերին անցնելուց հետո: Տաջիկստանում այսօր պարսկական գիրը համարվում է նախնյաց գիր, և այդ երկրում ջանքեր են գործադրվում հին այբուբենին վերադառնալու համար:

Advertisements